Տարագրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տարագրոս
Ծնվել էփետրվարի 28 (մարտի 11)․ 1878
ԾննդավայրԵրևան
Վախճանվել էմարտի 30, 1953
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, մանրանկարիչ և բեմանկարիչ
Տարագրոս Վիքիդարանում

Տառագրոս (Տարագրոս Ստեփանի Տեր-Վարդանյան, փետրվարի 28 (մարտի 11)․ 1878, Երևան - մարտի 30, 1953, Երևան), հայ խորհրդային մանրանկարիչ, բեմանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարագրոսը ծնվել է 1878 թվականին, Երևանում, արհեստավորի ընտանիքում: Փոքր հասակում կորցրել է հորը, անցել նյութական զրկանքների միջով: Սովորել և ավարտել է Երևանի թեմական դպրոցը: Բարերարների օգնությամբ մեկնել է Մոսկվա և Լենինգրադ, մասնագիտական կրթություն ստացել Գեղարվեստի և հնագիտական ինստիտուտներում և Լազարյան ճեմարանում: 1908 թվականին ավարտել է Մոսկվայի Ստրոգանովի անվան արվեստի ուսումնարանը, 1915 թվականին` Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի օֆորտի բաժինը` Վ․ Մատեի արվեստանոցը: 1907 թվականից Մոսկվայի Կայսերական հնագիտական ընկերության հանձնարարությամբ աշխատանքի և հրավիրվել իբրև Հայաստանի և Վրաստանի հնագիտական հուշարձանները չափագրող-գծագրող ճարտարապետ և ուսումնասիրել է հայկական մշակույթի՝ Կովկասում պահպանված ճարտարապետական հուշարձանները (նաև չափագրել է․ «Նյութեր Կովկասի հնագիտության», պր․ 13, 1916), մագաղաթյա ձեռագրերը, զարդաքանդակները, կիրառական արվեստը (ավելի քան 2000 նմուշ)։ Դրանցից էստամպաժ տեխնիկայով կրկնօրինակել է 4,00 գործ։ 1916 թվականին այդ ընկերության կողմից արժանացել է պրոֆեսորի կոչման։ Աշխատել է Թորոս Թորամանյանի, Նիկողայոս Մառի (1914-1916), Վարդգես Սուրենյանցի (1917-1920) հետ։

1930 թվականին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած «Սև թևի տակ» ֆիլմի բեմադրող-նկարիչը[1]: Մահացել է Երևանում[2]:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարագրոսի ստեղծագործական աշխատանքը լայն թափ և ծավալ է ստացել Խորհրդային իխանության տարիներին: 1921 թվականին Յալթայից հրավիրվել է Խորհրդային Հայաստան և զբաղեցրել մի շարք պաշտոններ, եղել Էջմիածնի թանգարանի վարիչի տեղակալ, Պատմության և գրականության ինստիտուտի գիտաշխատող, նկարչության և փորագրության դասատու մի շարք մասնագիտական տեխնիկումներում: Ուսումնասիրել է Մատենադարանի մանրանկարչություն պարունակող հազարավոր հայկական ձեռագրերը, կարողացել թափանցել հայկական մանրանկարչության բնորոշ առանձնահատկությունների մեջ, մեծ հաջողությամբ դրանք օգտագործել իր ձևավորած գրքերում և ալբոմներում: 1921 թվականին Թիֆլիսում ցուցադրել է իր մանրանկարչական աշխատանքները[3]։

Մեծ է Տարագրոսի վաստակը փորագրության ասպարեզում: Զարդաքանդակել է ՀԽՍՀ Կառավարությանը տունը, Փոստը, Գյուղատնտեսական բանկը, Ակնաբուժարանը և տասնյակ այլ շենքեր: Կարծր քարից պատրաստել է մի շարք սկահակներ:

Գործերից են՝ «Ֆահլաբազար․ (Շուկա)», 1930, «Գորգանկար», 1939, «ԺԲ դարի խաչքար» (բոլորը՝ Հայաստանի պետական պատկերասրահում[4])։ Դասավանդել է Երևանի շինարարական և այլ ուսումնարաններում (1921-35)։ Տպագրել է բազմաթիվ հոդվածներ, կազմել հայկական կերպարվեստում օգտագործված աշխատաձևերի, կատարողական հնարքների, ինչպես նաև մագաղաթի, բուսական ներկերի պատրաստման նկարագրությունը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական արվեստի տեխնոլոգիան հնագույն շրջանից մինչև մեր օրերը
  • Հայկական կիրառական արվեստը
  • Փորագրությունը Հայաստանում հնագույն շրջանից մինչև 17-րդ դար

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խմբագրական, (1953) Տարագրոս Ստեփանի Տեր-Վարդանյան. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, Ժ (4). pp. 61-62:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 605 CC-BY-SA-icon-80x15.png