Jump to content

Իդա Քար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդա Քար
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1908(1908-04-08)[1][2][3]
ԾննդավայրՏամբով, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 24, 1974(1974-12-24)[4][1][2][…] (66 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[5]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱմուսինՎիկտոր Մուսգրեյվ և Էդմոնդ Բելալի[6]
ԱնդամությունArt et Liberté?
 Ida Kar Վիքիպահեստում

Իդա Քար (իրական անունը՝ Իդա Մելքոնի[7] Քարամյան, ապրիլի 8, 1908(1908-04-08)[1][2][3], Տամբով, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 24, 1974(1974-12-24)[4][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), հայ լուսանկարիչ, հայտնի է հատկապես արվեստագետների և գրողների իր ստեղծած դիմանկարներով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Քարամյանը ծնվել է 1908 թվականի ապրիլի 8-ին Տամբովում, Մոսկվայի շրջանում, հայ ծնողների ընտանիքում։

1928 թվականին սկսել է ուսումը Փարիզում, որտեղ նրա վրա մեծ տպավորություն են թողել ավանգարդ շարժումները։ Հետագայում Կահիրեյում, որտեղ 1933 թվականին մեկնել է ամուսնու հետ, ստեղծել է իր լուսանկարչական պրակտիկան՝ «Իդաբել»-ը։

1945 թվականին տեղափոխվել է Լոնդոն իր երկրորդ ամուսնու՝ արվեստագետ և քննադատ Վիկտոր Մուսգրեյվի հետ (լոնդոնյան «Gallery One» սրահի տերը)։ Լուսանկարել է հայտնի նկարիչների և գրողների, 1954 թվականին ցուցադրվել է «Քառասուն արվեստագետներ Փարիզից ու Լոնդոնից» ցուցահանդեսում ։

Քարի հաջողության գագաթնակետն է եղել 1960 թվականին Ուայթչեյպել պատկերասրահում անհատական ցուցահանդեսը։

2011 թվականին Լոնդոնյան Դիմանկարների ազգային պատկերասրահը կազմակերպել է Իդա Քարի գործերին նվիրված ցուցադրություն՝ «Իդա Քար. Բոհեմի Լուսանկարիչ» խորագրով։ Իդա Քարի ամենամոտ օգնականի՝ Ջոն Քուզինսի ընտանիքն աջակցել է այս ցուցահանդեսի կայացմանը։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rocco V. Kar, Ida // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2229317
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2019.
  6. https://www.npg.org.uk/collections/search/person/mp124439/edmond-belali
  7. «ՔԱՐ, ԻԴԱ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2025-02-23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Քար» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Քար» հոդվածին։