Jump to content

Ալեքսանդր Շիրվանզադեի անվան հ. 21 դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Շիրվանզադեի անվան 21 դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1928
Անվանված էԱլեքսանդր Շիրվանզադե
ՏնօրենԱրուսյակ Բաղդասարյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Արաբկիր, Վաղարշ Վաղարշյան փողոց, 24 շենք
Կայքschool21.safe.am

Ալեքսանդր Շիրվանզադեի անվան 21 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Հիմնադրվել է 1928 թվականին։

Ալեքսանդր Շիրվանզադեի կիսանդրի (Երևան)

ԱՄՆ-ում կազմավորված «Հին արաբկիրցիների միության» ջանքերով կառուցված տներից մեկում բացվում է դպրոցը՝ երկու դասասենյակներով, 40 աշակերտներով և քառամյա ուսուցմամբ, որը 1928 թվականին անվանակոչվում է Նոր Արաբկիր։ 1934 թվականին կառուցվում է դպրոցի առաջին մասնաշենքը՝ 7-ամյա։ Դպրոցն անվանակոչվում է մեծ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի անունով, դեռևս նրա կենդանության օրոք։

Դպրոցի 2-րդ մասնաշենքը շահագործման է հանձնվել 1962 թվականին, 3-րդ մասնաշենքը՝ 1982 թվականին[1]։

Դպրոցի հիմնադիր մանկավարժներից են Խորեն Թոռչյանը, ընկեր Աղասին, Վահրիճ Հասրաթյանը, Զարզանդ Դարյանը, Ղուկաս Մուրադյանը, Հարություն Բարեղամյանը, Գալուստ Ստեփանյանը, Արամայիս Սիրունյանը, Սիսակ Ղազարյանը, Սիրաք Գյուլբուդաղյանը։

1940-1943 թվականների շրջանավարտ տղաների մեծ մասը մասնակցել է 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմին։

1958 թվականին դպրոցի բակում տեղադվել է Ալեքսանդր Շիրվանզադեի կիսանդրին։

Շրջանավարտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի շրջանավարտներից են բանաստեղծներ Վահագն Դավթյանը, Գարիկ Բանդուրյանը, ֆիզիոլոգ-դոկտոր Տիգրան Ուրխանջյանը, բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Միշա Հովհաննիսյանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Ժիրայր Աղաջանյանը, դասախոս, դոցենտ Պողոս Միլտոնյանը, հայոց լեզվի և գրականության անվանի ուսուցիչ Հարություն Դավթյանը, Մանաս Նազարյանը, Աղվան Բդոյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Անուշավան Դովլաթյանը, Հայկ Չթունին, Թամարա Պողոսյանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ալեքսանդր Շիրվանզադեի անվան հ. 21 դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.