Ժիրայր Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժիրայր Աղաջանյան

Ժիրայր Արմենակի Աղաջանյան (), մեքենագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1984 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հիմնարար Գիտության Ինստիտուտը (1950 թվական)։ 1960 թվականից աշխատել է Հայկական գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման Գիտահետազոտական ինստիտուտում,

1981–1988 թվականներին՝ բուսաբուծության մեքենայացման բաժնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են այգու հողի մշակության, այգեթաղի և այգեբացի մեքենայացման, մեքենաների աշխատանքային օրգանների, այգեգործական մեքենաների ստեղծման խնդիրներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։