Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան
Spendiaryan statue 0714 01.jpg
Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/95.5
Համայնք Կենտրոն
Առաջին հիշատակում 1939
Գտնվում է Ազատության հրապարակում
Բարձրություն 8,5 մ
Քանդակագործ(ներ) Արա Սարգսյան, Ղուկաս Չուբարյան
Ճարտարապետ(ներ) Գրիգոր Աղաբաբյան, Ֆենիքս Դարբինյան
Հիմնադրում 1953
Նյութ բրոնզ, Բջնիի շագանակագույն-վարդագույն մարմար
Շինարարության ավարտ նոյեմբերի 17, 1957
Ներկա վիճակ կանգուն


Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան, գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի շագանակագույն-վարդագույն մարմարից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ Կոմպոզիտորի բրոնզե քանդակի բարձրությունը 4,2 մետր է, պատվանդանի բարձրությունը 4,3 մետր է, լայնությունը` 4,5 մետր, խորությունը` 6 մետր։ Քանդակը ձուլվել է Երևանի քաղխորհրդի բրոնզաձուլական արհեստանոցում։ Պատվանդանին հայերեն գրված է[2].

Aquote1.png ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ

1871-1928

Aquote2.png


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն հայտարարել էր Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանի մրցույթ, որի արդյունքներով ժյուրին ընտրեց երկու լավագույն տարբերակները։ Երքաղխորհրդի գործկոմի 1953 թվականի մարտի 11-ի որոշմամբ` հուշարձանի վերջնական տարբերակը համատեղ մշակելու համար որպես հիմք ընդունվեց երկու նախագիծ` քանդակագործ Սարգսյանի ու ճարտարապետ Աղաբաբյանի «Էլմաս» կարգախոսով նախագիծը (թիվ 1 տարբերակ) և քանդակագործ Չուբարյանի ու ճարտարապետ Դարբինյանի «Երեք արմավենի» նախագիծը[3]։

1957 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը[4]։

2009-2010 թվականներին, Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի պատճառով, Սպենդիարյանի և Թումանյանի հուշարձանները ժամանակավորապես հեռացվեցին իրենց տեղերից։ 2010 թ. մայիսին թարմացված արձանները վերադարձան իրենց տեղերը[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նվիրվում է Արա Սարգսյանի ծննդյան 115-ամյակին (1902-1969) (2017)։ Արա Սարգսյան։ Երևան: «ՎարդՀրատ» ՍՊԸ։ ISBN 978-9939-833-24-8
  2. 2,0 2,1 Արա Սարգսյանի` Ն. Վ. Կուտուզովային գրված նամակ, 1964 թվականի մայիսի 2։ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի պահոց։
  3. Քաղվածք Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 11.03.1953 թ. նիստի «Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը կառուցելու» մասին թիվ 4/226 արձանագրությունից։ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի պահոց։
  4. Тиханова В. А. (1962)։ Ара Сарксян.։ Москва: Издательство Академии художеств СССР։ էջ 140 
  5. Թումանյանի և Սպենդիարյանի արձանները զբաղեցրեցին իրենց տեղերը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.6/95.5