Կժով կինը (քանդակ, Արա Սարգսյան)
«Կժով կինը» | |
---|---|
տեսակ | քանդակ |
քանդակագործ | Արա Սարգսյան |
տարի | 1925 |
բարձրություն | 30 սանտիմետր |
լայնություն | 19 սանտիմետր |
խորություն | 18 սանտիմետր |
նյութ | Գիպս |
գտնվելու վայր | չի պահպանվել |
հավաքածու | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
«Կժով կինը»խորհրդահայ քանդակագործ Արա Սարգսյանի Երևան քաղաքում ստեղծած առաջին քանդակներից։ Ըստ հայ արվեստաբան Վահան Հարությունյանի՝ այն խորհրդանշում է նահապետական հայուհու կերպարը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախօրոք, դեռ աշխատանքը չսկսած, հեղինակն ունեցել է քանդակի անվան երկու տարբերակ՝ «Հայունի» և «Հայրենի ակունք», որոնցից նա հետագայում հրաժարվել է և քանդակն անվանել «Կժով կինը»։
Երբ աշխատանքը մոտեցել է ավարտին, քանդակագործը անսպասելիորեն որոշել է դրա վրա այլևս չաշխատել և քանդակը մնացել է անավարտ[1]։ Ըստ Վահան Հարությունյանի՝ դա Արա Սարգսյանի սովորական քմահաճույքը չէր, քանդակն անավարտ թողնելն ունեցել է չհիմնավորված պատճառները։
Վահան Հարությունյանը 1975 թվականին հրատարակած մենագրության մեջ նշում է նաև, որ նահապետական կինը, այն էլ մերկ քանդակված, նույնիսկ այդ տարիներին չէր կարող խորհրդանշել Խորհրդային Հայաստանը։ Ճիշտ է, չնայած բնականին մոտեցող չափերին, կարելի էր քանդակը հրապարակ հանել որպես ժանրային քանդակի մի սովորական էտյուդ կամ էսքիզ և անպայման հավանության արժանանալ, բայց դա չէր լինի Արա Սարգսյանի ցանկացած առաջին ելույթը Հայաստանում[1]։
Վահան Հարությունյանը նույն մենագրության մեջ նշում է նաև, որ «Կժով կինը» քանդակագործին առիթ է տվել լուրջ խորհրդածությունների, որոնց իսկական պատճառը, իհարկե, ոչ այնքան այդ քանդակն էր, որքան երկու միջավայրերի և նրանց պահանջած գաղափարական-ստեղծագործական կողմնորոշումների էական տարբերությունը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|