Նիկողայոս Տիգրանյանի դիմաքանդակ
![]() | |
տեսակ | քանդակ |
քանդակագործ | Արա Սարգսյան |
տարի | 1940 |
բարձրություն | 58 սանտիմետր |
լայնություն | 38 սանտիմետր |
խորություն | 31 սանտիմետր |
ժանր | դիմաքանդակ |
նյութ | փայտ |
գտնվելու վայր | Հայաստան |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
Նիկողայոս Տիգրանյանի դիմաքանդակ (Երաժշտագետ Նիկողայոս Տիգրանյանի կիսանդրին[1]), խորհրդահայ քանդակագործ Արա Սարգսյանի ստեղծած փայտաքանդակը[2]։ Հեղինակն այն ստեղծել է 1940 թվականին Երևան քաղաքում[1]։ Քանդակն այժմ գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։ Քանդակի մեջ հեղինակը պատկերել է կոմպոզիտոր, բանահավաք, դաշնակահար, երաժշտական գործիչ Նիկողայոս Տիգրանյանին։
Պատմություն և նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանդակագործն աշխատանքն ավարտել է 1934 թվականին և 1940֊1941 թվականներին այն տեղափոխել փայտի վրա։ Նիկողայոս Տիգրանյանի դիմաքանդակն ավելի հանգիստ ու խաղաղ ստեղծագործություն է, քան Մելիք֊Փաշայանի դիմաքանդակը[4]։ Նիկողայոս Տիգրանյանի դիմաքանդակի մեջ նկատելի է նրա ծերունական դեմքը։
Հայ արվեստաբան Վահան Հարությունյանը «Արա Սարգսյան» մենագրության մեջ նշում է՝ «Տիգրանյանի անշարժ դեմքի վրա միակ շարժուն մասը ծնոտն է, ծերունական դողդոջուն ծնոտը, որ իրենն է ու կարծես իրենը չէ, և հենց այդ ծնոտն է երգողը։
Տիգրանյանի խոր ընկած աչքերում, լայն ու կնճռոտ ճակատին և ընդhանրապես նրա ողջ կերպարի մեջ քանդակագործը գտել է ու վեր հանել ստեղծագործողին` նրա hասակի և վիճակի բոլոր առանձնահատկություններով»[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Սարգսյան Արա Միհրանի | Երաժշտագետ Նիկողայոս Տիգրանյանի կիսանդրին - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2022-03-31
- ↑ Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017, էջ 5֊6։
- ↑ «Nikoghayos Tigranyan»։ Արա Սարգսյան & Hakob Kojoyan Foundation (հայերեն)։ Վերցված է 2022-03-31
- ↑ 4,0 4,1 Վահան Հարությունյան, Արա Սարգսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1975, էջ 64։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|