Տիգրան Պետրոսյանի կիսանդրի (Երևան, Շախմատի տուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Պետրոսյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Տիգրան Պետրոսյանի կիսանդրի

Տիգրան Պետրոսյանի կիսանդրին
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը
Քանդակագործ(ներ) Արա Սարգսյան
Հիմնադրում 1965
Շինարարության սկիզբ 1965
Շինարարության ավարտ 2014
Ներկա վիճակ կանգուն


Տիգրան Պետրոսյանի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, տեղադրվել է 2014 թվականին։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսանդրին քանդակվել է դեռևս 1965 թվականին՝ Տիգրան Պետրոսյանի շախմատի աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ։ Այն մոտ կես դար գտնվել է հեղինակի՝ քանդակագործ Արա Սարգսյանի հարազատների մոտ՝ նրա տուն-թանգարանում։ 2014 թվականին, Տիգրան Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ, Արա Սարգսյանի ընտանիքը որոշել է այն նվիրել շախմատի տանը[2]։

Բացման արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 17-ին։ Ներկա են եղել ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը։ Քանդակագործի ընտանիքին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի անունից շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը[3]։ Քանդակի վրայի սավանը ծափողջույնների ներքո իջեցրել են անվանի գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը և Սմբատ Լպուտյանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նվիրվում է Արա Սարգսյանի ծննդյան 115-ամյակին (1902-1969) (2017)։ Արա Սարգսյան։ Երևան։ «ՎարդՀրատ» ՍՊԸ։ ISBN 978-9939-833-24-8
  2. «Շախմատի տանը բացվել է Տիգրան Պետրոսյանի քանդակը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. Տիգրան Պետրոսյանի կիսանդրին տեղադրվեց շախմատի տանը(չաշխատող հղում)