Նաիրի Զարյանի դիմաքանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաիրի Զարյանի դիմաքանդակ
տեսակքանդակ
քանդակագործԱրա Սարգսյան
տարի1944
բարձրություն45 սանտիմետր
լայնություն30 սանտիմետր
խորություն30 սանտիմետր
նյութբրոնզ
գտնվելու վայրՀայաստան
հավաքածուԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

Նաիրի Զարյանի դիմաքանդակ, 1944 թվականին Արա Սարգսյանի ստեղծած բրոնզե դիմաքանդակը։ Գտնվում է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայ ժողովրդի անվանի մարդիկ» շարքը, բաղկացած գլխավորապես մտավորականների կիսանդրիներից, սկզբնավորվորվել է պատերազմից առաջ և ուներ արժեքավոր նմուշներ։ Այդ շարքի լավագույն երեք դիքանդակներն են՝ Վ. Վաղարշյանի, Ն. Զարյանի, Ա. Ջիվելեգովի դիմաքանդակները[2]։ Ն. Զարյանի դիմաքանդակին նայելով կարելի է տեսնել ոչ միայն այն, ինչպին է ինքը բանաստեղծը, այլ նաև ինչպիսին է նրա պոեզիան։ Դիմաքանդակը ստեղծվել է դժվար դիմադրության ճանապարհով։

Քանդակագործը պատկերել է բանաստեղծին զայրույթի պահին, դրել նրան եռանդուն շարժման մեջ, սրված էքսպրեսիայի օգնությամբ մեխանիկական նմանություն է ստեղծել բանաստեղծի պաթետիկ պոեզիայի ու նրա արտաքինի միջև։ Ա. Սարգսյանը հրաժարվել է թույլ դիադրության այդ հնարավոր ճանապարհից։ Քանդակագործի մոտ Զարյանը խաղաղ ու վեհ արտահայտություն ունի։ Սակայն այդ խաղաղության տակ քանդակագործին հաջողվել է տալ ներքին լարում։ Բանաստեղծի հայացքը սուր է ու կենտրոնացած։ Գլուխը պարանոցի ուղիղ գծով նստել է պատվանդանի վրա։ Այդ ճակատային գծի անշեղ ուղղաձգությունը և գլխի մոնումենտալությունը շեշետելու համար Սարգսյանը ալիքավոր թեքի օգնությամբ սրամիտ կերպով հատել է Զարյանի պարանոցը և ավելի ցայտւն կերպով ներկայացրել կերպարի ներքին լարվածությունը։ Քանդակին կերպարվածը նշանակալիցն է կրում իր մեջ և երևում է, որ հիմա կարծես թե նրա շուրթերից կպոկվեն «Ձայն հայրենական»-ի լայնաշունչ ու հնչեղ բառերը և լսելի կլինեն բոլորին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nairi Zaryan». «Ara Sargsyan and Hakob Kojoyan» house-museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 23-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. 2,0 2,1 Հարությունյան, Վահան (1975). Արա Սարգսյան. Երևան: Հայաստան. էջ 70.