Ժասմենի դիմաքանդակ
Ժասմենի դիմաքանդակ | |
---|---|
տեսակ | քանդակ |
քանդակագործ | Արա Սարգսյան |
տարի | 1958 |
բարձրություն | 45 սանտիմետր |
լայնություն | 34 սանտիմետր |
խորություն | 42 սանտիմետր |
ժանր | դիմաքանդակ |
նյութ | մարմար |
գտնվելու վայր | Հայաստան |
հավաքածու | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան |
Ժասմենի դիմաքանդակ, քանդակագործ Արա Սարգսյանի ստեղծած դիմաքանդակը։ Պատկերում է ՀԽՍՀ և ԱԽՍՀ ժողովրդական դերասանուհի Ժասմենին[1][2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արա Սարգսյանը ստեղծել է մի շարք հայտնի գործիչների քանդակներ, որոնց թվում են Ժասմենի,Դավիթ Մալյանի, Ավետ Ավետիսյանի դիմաքանդակները։ Աշխատանքներից յուրաքանչյուրն ունի տարբեր խառնվածք, տարբեր կառուցվածք, ստեղծված է տարբեր ձևերով, և դիտողի համար դժվար է առանձնացնել որևէ մեկը։ Ժասմենի դիմաքանդակն ունի մեկ տարբերակիչ առանձնահատկություն․ այն դիտելով կարելի է կռահել, որ պատկերվածը դերասանուհի է[3]։
Սովորաբար արվեստը չի կոնկրետացվում այն աստիճանի, որ դիմաքանդակում ակնհայտ երևա պատկերված անձի մասնագիտությունը։ Եվ որպես կանոն՝ կոնկրետությունը սահմանվում է մասնագիտական պարագաների և որոշ մանրուքների կիրառմամբ, այլ ոչ թե դեմքի օգնությամբ։ Ժասմենի դիմաքանդակում այդ մանրուքները բացակայում են, սակայն քանդակագործը կոնկրետությունը հասցրել է այն աստիճանի, որ եթե անգամ դիտողին Ժասմեն անունը ոչինչ չասի, միևնույն է, նա կկռահի, որ պատկերվածը դերասանուհի է։ Թեև այդպիսի կոնկրետությունը որոշ չափով կարող է աղքատացնել ներկայացվող կերպարը, սակայն դա հնարավորություն է տալիս այն ճիշտ ըմբռնել[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հարությունյան, Վահան (1975). Արա Սարգսյան. Երևան: Հայաստան. էջ 103.
- ↑ Սարգսյան Աննա, Հակոբյան Ալբերտ (2017). Բոսֆորի ափից մինչև անմահություն. Երևան: ՎարդՀրատ. էջ 27.
- ↑ «Actress Jasmen». Ara Sargsyan & Hakob Kojoyan Foundation (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-05-17-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
|