Չապաև (քանդակ)
Չապաև | |
---|---|
տեսակ | Խորաքանդակ |
քանդակագործ | Արա Սարգսյան |
տարի | 1934 |
բարձրություն | 400x160 |
լայնություն | 400 սանտիմետր |
նյութ | ցեմենտ[1] |
գտնվելու վայր | «Մոսկվա» կինոթատրոնի շենքի ճակատը |
պատկերված են
|
Չապաև, հայ քանդակագործ Արա Սարգսյանի բարձրաքանդակը, որը ստեղծվել է 1934 թվականին, ցեմենտից և զարդարում է «Մոսկվա» կինոսրահի ճակատի խորշը[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականին Արա Սարգսյանին հնարավորություն է ընձեռնվում ճարտարապետության և քանդակագործության ոլորտում իր ձեռքբերումները մարմնավորելու։ Նրան հանձնարարվում է քանդակել «Չապաև» ֆիլմի դրվագներից մեկը՝ «Մոսկվա» կինոսրահի արևմտյան ճակատի խորշը զարդարելու համար։
Քանդակագործը ընտրում է ֆիլմի հենց սկզբի ամենաարտահայտիչ դրվագներից մեկը, որտեղ Չապաևը եռաձի մարտակառքով, գնդացրային կրակ բաց անելով, հետապնդում է թշնամուն[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած բարձրաքանդակի կատարողականը առանձնակի բարեմասնություններով աչքի չի ընկնում, բայց առանձնանում է քանդակագործության և ճարտարապետության օրինակելի սինթեզով, ինչպես ֆունկցիոնալ բովանդակության, այնպես էլ ծավալների և ձևերի առումով[3]։
Եթե չհաշվենք ձիերի դասական մեկնաբանությունը և մարտակառքին հետևող խումբը, ապա բարձրաքանդակի և կինոկադրի կոմպոզիցիաներն իրարից քիչ բանով կտարբերվեն։ Դա ես բերում եմ ոչ թե որպես բարձրաքանդակի թերություն, այլ նկարագրած լինելու համար հեղինակի մոտեցումը, նշելու համար, որ չնայած ֆիլմի կադրը վերարտադրելու հանձնարարությանը, հեղինակը ստեղծագործական մոտեցում է ցուցաբերել։— Վահան Հարությունյան[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|