Վասիլի Չապաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլի Չապաև
ռուս.՝ Василий Иванович Чапаев
Vasily Chapayev 001.jpg
հունվարի 28 (փետրվարի 9), 1887[1] - սեպտեմբերի 5, 1919(1919-09-05)[2] (32 տարեկանում)
ԾննդավայրQ4097931?, Q47486162?, Q4508056?, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահվան վայրQ21129635?, Ural Oblast, ՌԽՖՍՀ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն և Խորհրդային Ռուսաստան
ԶորատեսակԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
ԿոչումFeldwebel? և Կոմդիվ
Հրամանատարն էր3rd Naval Infantry Regiment? և 25th Rifle Division (USSR, 1918-1942)?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Q4097857?, Q4081756?, Q2140994? և Q4255538?
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Գեորգիևյան խաչ, Գեորգիևյան մեդալ, Cross of St. George 2nd class?, Գեորգիևյան խաչ III աստիճանի և IV աստիճանի Գեորգիևյան խաչ

Վասիլի Իվանովիչ Չապաև (ռուս.՝ Василий Чапаев, հունվարի 28 (փետրվարի 9), 1887[1], Q4097931?, Q47486162?, Q4508056?, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 5, 1919(1919-09-05)[2], Q21129635?, Ural Oblast, ՌԽՖՍՀ), խորհրդային ռազմական գործիչ, Կարմիր բանակի հրամանատար, Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմի մասնակից, պարգևատրվել է երեք անգամ «Գեորգեվսկի կրեստ» և մեկ՝ մեդալով[3]: «Կարմիր դրոշ» (1919) շքանշանի դափնեկիր[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1887 թվականի հունվարի 28-ին (փետրվարի 9) Չեբոկսարսկի շրջանի Բուդայկա գյուղում գյուղացու ընտանիքում[4]: Ընտանիքում վեցերորդ երեխան էր։ Մայրը չուվա էր, հայրը՝ էրզյա (1854—1921)։ Հարազատ եղբայրը՝ Միխայիլ Իվանովիչը պատմում էր «Չապաեվ» անվան ծագման մասին[5]: Վասիլի Իվանովիչի պապը՝ Ստեփան Գավրիլովը փաստաթղթերում գրվել է Գավրիլով։ 1882 կամ 1883 թվականին Ստեփան Գավրիլովիչը ընկերների հետ փայտ էր դասավորում և նրանց մոտ եկավ թափառաշրջիկ Վենյամինովը։ Նրան ընդունեցին։ Ֆերմայում ավագը Ստեփան Գավրիլովիչն էր։ Որպես ավագ նա սովորաբար բղավում էր ընկերների վրա։ Չեպայ, չեպայ (վերցրո′ւ, վերցրո′ւ)։ Երբ վերջացնում էր աշխատանքը, կապալառուն անմիջապես գումարը չէր տալիս։ Գումարը որպես ավագ պետք է ստանար և բաժաներ Ստեփան Գավրիլովիչը։ Ծերունին երկար ժամանակ գալիս էր փողի հետևից։ Վենյամինովը վազում էր Ստեփանին փնտրելով։ Մոռանալով նրա անունը, նա բոլորին հարցնում էր. -Տեսե՞լ եք արդյոք գրյազեվսկի ծերունուն (Գրյազեվո՝ Բուդայկա գյուղի այլ անվանումը), գեղեցիկ, գանգրահեր, անընդմեջ կրկնում է «չապայ»: Չապայը քեզ գումար չի տա։ Հետո, երբ պապը ստացավ աշխատավարձը, փնտրեց Վենյամինովին, տվեց նրան գումարը և հյուրասիրեց։ Այդպեսել Ստեփանը ստացավ «Չապայ» մականունը։ Այնուհետև հետնորդներն դարձրեցին իրենց պաշտոնական ազգանունը։ Որոշ ժամանակ անց, փնտրելով ավելի լավ կյանք, Չապաեվների ընտանիքը տեղափոխվել է Սամարայի մարզի Բալակովո գյուղ։ Իվան Ստեփանովիչը որդուն տեղավորեց տեղի ծխական դպրոց, որի հովանավոր էր իր մեծահարուստ զարմիկը։ Չապաեվների ընտանիքում արդեն կային քահանաներ, և ծնողները ցանկանեւմ էին, որպեսզի Վասիլին նույնպես դառնա հոգևորական, բայց կյանքն այլ կերպ ընթացավ։ 1908 թվականի աշնանը Վասիլին զորակոչվեց բանակ և նրան ուղարկեցին Կիև: Բայց հաջորդ տարվա գարնանը, անհայտ պատճառներով, Չապաեվին հեռացրեցին բանակից և տեղափոխեցին վորիորզ աշխարհազորայինների առաջին խումբ։ Ըստ պաշտոնական վարկածի, հիվանդության պատճառով։ Մինչ Համաշխարհային պատերազմը բանակում չի ծառայել։ Աշխատել է որպես ատաղձագործ։ 1912-1914 թթ. Չապաեվը ընտանիքով ապրում էր Մելեկես քաղաքում (հիմա Դիմիտրովգրադ, Ուլյանովսկի մարզ)։ Այստեղ ծնվեց նրա որդի Արկադին[6]: 1914 թվականի սեպտեմբերի 20-ին Չապայեվը ծառայության անցավ Ատկարսկի 159-րդ հրաձգային գնդի պահեստազորում։ Չապաեվը ճակատում հայտնվել է 1915 թվականի հունվարից։ 1915 թվականի հուլիսին, ավարտելով ուսումը, ստացավ կրտսեր սերժանտի կոչում, իսկ հոկտեմբերին՝ ավագ։ Պատերազմը ավարտեց սերժանտի կոչումով։ Քաջության համար պարգևատրվել է «Գեորգեվսկի կրեստ» և երրորդ աստիճանի Գեորգեվսկի կրեստ շքանշաններով: Փետրվարյան հեղափոխության ժամանակ գտնվում էր Սարատովի հիվանդանոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 2,2 Чапаев Василий Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 Чапаев. // Советская Историческая Энциклопедия. Изд. Советская энциклопедия. — М., 1974. — Т. 15. — С. 816.
  4. Ныне — территория Ленинского района города Чебоксары.
  5. Экспонаты спальни дочерей (рус.). Дом-музей Василия Ивановича Чапаева.
  6. Страсти по Чапаю