Բարձունքի գրավում (քանդակ)
Բարձունքի գրավում | |
---|---|
տեսակ | քանդակ |
քանդակագործ | Արա Սարգսյան |
տարի | 1942 |
բարձրություն | 61 սանտիմետր |
լայնություն | 21 սանտիմետր |
նյութ | բրոնզ |
գտնվելու վայր | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
հավաքածու | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
սեփականատեր | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Բարձունքի գրավում, խորհրդահայ քանդակագործ Արա Սարգսյանի պատերազմի թեմայով ստեղծած քանդակը։ Այն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1942 թվականին[1][2]։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակը բրոնզաձույլ է, հետագայում քանդակագործն այն տեղափոխել է փայտի վրա։
Խորհրդային զինվորըը արագորեն գրոնով հակառակորդին վայր է նետել բարձունքից, գրավել է այն և նրա վրա ամրացրել կարմիր դրոշը։ Կոմպոզիցիան հավաքված է բուրգի մեջ, ունի պտուտակաձև շարժում, որը սկսվում է բուրգի լայն հիմքերից և գալարով վեր խոյանում մինչև գագաթը, ստեղծելով գրոհի և հատկապես բարձունքի գրավման տպավորություն։ Սովորաբար մարմարի համեմատ փայտն ավելի քիչ է տալիս ֆակտուրային տարբեր մշակումների հնարավորություններ, սակայն ըստ ըստ հայ արվեստաբան Վահան Հարությունյանի՝ այդ քանդակում Արա Սարգսյանը հենվել է իր հարուստ պրոֆեսիոնալ կարողության, զարմանալի ճշգրտությամբ տվել է ժայռի, դրոշակի, դեմքի, հագուստների տարատեսակ ֆակտուրաները, ընդ որում, ազատ ու անկաշկանդ հարվածներով, չկորցնելով մշակման միասնականությունը, հեղինակային «ձեռագիրը»[1]։
Քանդակը գտնվում է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Վահան Հարությունյան, Արա Սարգսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1975, էջ 75։
- ↑ «Հայկական Հանրագիտարան». encyclopedia.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Բարձունքի գրավում». Արա Սարգսյան & Hakob Kojoyan Foundation. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
|