Վաղարշ Վաղարշյան (քանդակ)
Վաղարշ Վաղարշյան Վաղարշ Վաղարշյանի քանդակ | |
---|---|
տեսակ | քանդակ |
քանդակագործ | Արա Սարգսյան |
տարի | 1943 |
բարձրություն | 67 սանտիմետր |
լայնություն | 66 սանտիմետր |
խորություն | 42 սանտիմետր |
նյութ | բրոնզ |
գտնվելու վայր | Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարան |
հավաքածու | Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարան |
«Վաղարշ Վաղարշյան» քանդակ, հայ քանդակագործ Արա Սարգսյանի բրոնզե[1] դիմաքանդակը՝ «Հայ ժողովրդի անվանի մարդիկ» շարքից[2]։ 1943 թվականին ստեղծված գիպսից դիմաքանդակը (չափերը՝ 47x35x32) պահվում է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում, իսկ 1948 թվականին բրոնզից ստեղծված դիմաքանդակը (չափերը՝ 67x66x42)՝ Մոսկվայի արևելյան թանգարանում[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղարշյանի կերպարում հետապնդված և վեր է հանված մարդը, մտածողը, սակայն այստեղ անտեսանելի միջոցներով գտնված ու պատկերված է նաև ստեղծագործական ավյունով լի խառնվածքով դերասանը։ Վաղարշյանի կիսանդրին ավելի «հախուռն» է և այնպես է մտահաղացված, որ անմիջապես ակտիվ փոխհարաբերության մեջ է մտնում դիտողի հետ[2]։
Նայում ենք քանդակին և զգում, որ դրանում կերպարվածը նշանակալիցն է կրում իր մեջ և հիմա նրա շուրթերից կպոկվեն «Ձայն հայրենականի» լայնաշունչ ու հնչեղ բառերը և նրանք լսելի կլինեն բոլորին։— Վահան Հարությունյան[2]
Այս պլանով է կատարված Վաղարշ Վաղարշյանի կիսանդրին։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղարշյանի դիմաքանդակում «վրձնաձև» ծեփվածքը համեմատաբար ավելի ռելիեֆային է, ինչն էլ ստեղծում է լույսի և ստվերի հաճելի խաղ, չափազանց փափուկ ու հոսող անցումներ։ Քանդակագործը իր սիրած թավշախաղով ոչ բոլորովին հղկված մակերևույթների մշակումը հասցրել է կատարելության։ Գուցե դա է պատճառը, գուցե մոդելների արտաքինը և ներքինը և նրանցից բխած քանդակագործական խնդրի բնույթը կամ էլ երկուսը միասին, որ այս գործում կարելի է տեսնել իսկական հաստոցայնություն, ինչը միշտ չէ, որ մտնում է Արա Սարգսյանի հետաքրքրությունների մեջ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Վաղարշ Վաղարշյան» քանդակը «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Վահան Հարությունյան, Արա Սարգսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1975, էջ 70-71
- ↑ Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017
|