Գագիկ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյան
Gagik hovhanisyan.png
Ծնվել է1947 ապրիլի 21
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 27, 2015(2015-06-27) (տարիքը 68)
Մահվան վայրՍթավանգեր, Նորվեգիա
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունշախմատային մեկնաբան
լրագրող
ԱշխատավայրՀայաստանի շախմատի ֆեդերացիա
ԱնդամությունՀայաստանի շախմատի ֆեդերացիա

Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյան (1947, ապրիլի 21, Երևան, ՀԽՍՀ - 2015, հունիսի 27, Ստավանգեր, Նորվեգիա[1][2]), շախմատային մեկնաբան, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար (1970-2015), ՀՀ վաստակավոր լրագրող (2012

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, 1971 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1970 թվականից եղել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 1972 թվականից՝ «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիրը և գլխավոր խմբագիրը, 1972 թվականից՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության շախմատային մեկնաբան։ 1995 թվականից եղել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ժուռնալիստիկայի հանձնաժողովի անդամ։ 1971 թվականից դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, եղել է դոցենտ[3]։ 2012 թվականին դարձել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։ Եղել է «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակը և վարողը[4][5]։

Եղել է 51 շախմատային գրքերի, մամուլում ավելի քան 5300 հրապարակումների և շուրջ 3200 հեռուստատեսային ելույթների հեղինակ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալ, 2012
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող (2012)[6]
  • Մովսես Խորենացու մեդալ, 2007
  • ԵՊՀ-ի ոսկե մեդալ, Գրիբոյեդովի մեդալ, 2010
  • Երևանի մամուլի ակումբի «Հավատարմություն թեմային» մրցանակ, 2005
  • 1998-1999 թթ. ճանաչվել է աշխարհի սիրող շախմատիստների 6-րդ չեմպիոն
  • «Շախմատային Օսկար»-ի, ՖԻԴԵ-ի «Ոսկե գրքի» և «Ոսկե նշանի» դափնեկիր, 1995

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]