Jump to content

Կիրսան Իլյումժինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրսան Իլյումժինով
կալմ. Үлмҗин Кирсан և ռուս.՝ Кирсан Николаевич Илюмжинов
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5, 1962(1962-04-05) (62 տարեկան)
ԾննդավայրԷլիստա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Կրոնբուդդայականություն
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտությունգործարար, քաղաքական գործիչ, լրագրող, chess official, շախմատիստ և պետական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՖեդերացիայի խորհրդի անդամ և Head of Kalmykia?
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան, ԽՄԿԿ և Մեր տունը Ռուսաստանն է
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԴաշնային Խորհուրդ
 Kirsan Ilyumzhinov Վիքիպահեստում

Կիրսան Նիկոլաևիչ Իլյումժինով (ռուս.՝ Кирсан Николаевич Илюмжинов, կալմ.՝ Үлмҗин Кирсән, ապրիլի 5, 1962(1962-04-05), Էլիստա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի պետական գործիչ, Կալմիկական Հանրապետության առաջին նախագահ (1993-2005), Կալմիկական Հանրապետության ղեկավար (2005-2010), գործարար։ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ (1995 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1977 - 15 տարեկանում գլխավորել է Կալմիկիայի շախմատի մեծերի հավաքականը[1]։
  • 1979 - ոսկե մեդալով ավարտել է Էլիստայի №3 դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է «Звезда» գործարանում՝ որպես փականագործ, որից հետո 2 տարի ծառայել է Խորհրդային բանակում՝ Հյուսիս-Կովկասյան զինվորական օկրուգում (ծառայությունն ավարտել է որպես ավագ սերժանտ), եղել է այդ օկրուգի շախմատի հավաքականի անդամ։
  • 1982-1989 - սովորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (МГИМО). 1988 թվականին համակուրսեցիների ամբաստանության հիման վրա հեռացվել է ինստիտուտից և կուսակցությունից՝ «հասարակական վայրում ալկոհոլային խմիչքներ օգտագործելու համար»։ Կ. Իլյումժինովի՝ Մ. Ս. Գորբաչովի անունով կուսակցության 19-րդ համագումարին, ԽՍՀՄ ՊԱԿ-ի ներկայացուցչին և արտաքին գործերի նախարար Շեվարնաձեին ուղղված նամակներից և դրանց հաջորդած կես տարվա հետաքննությունից հետո վերակնգնվեց ինստիտուտում և կուսակցության շարքերում[2]։
  • 1990 թվականի մարտի 18 - ընտրվել է ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավոր՝ Մանիչսկի №821 տարածքային օկրուգից (Կալմիկիա)։
  • 1991 թվականի հոկտեմբերի 18 - դեկտեմբերի 12 - ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Հանրապետությունների խորհրդի անդամ[3]։
  • 1992 - Եվգենի Դոդոլևի հետ միասին հիմնել է «Նոր հայացք» («Новый Взгляд») թերթը[4][5]։
  • 1993 - Ռուսաստանի գործարարների պալատի նախագահ։
  • 1993 թվականի ապրիլի 1 - ընտրվել է Կալմիկական Հանրապետության առաջին նախագահ։
  • 1993 թվականի դեկտեմբերից - Ռուսաստանի Ֆեդերացիայի Ֆեդերատիվ ժողովի առաջին գումարման Ֆեդերացիայի խորհրդի անդամ։ 1996 թվականից՝ երկրորդ գումարման Ֆեդերացիայի խորհրդի անդամ՝ նույն պաշտոնում։
  • 1995 - վաղաժամկետ վերընտրվել է Կալմիկական Հանրապետության նախագահ՝ 7 տարի ժամկետով՝ մինչև 2002 թվականը։
  • 1995 թվականի նոյեմբերին ընտրվել է ՖԻԴԵ-ի նախագահ[6]։
  • 1998 թվականի նոյեմբերին Ֆեդերատիվ բյուջեից միջոցներ չստանալու պատճառով արել է մի շարք հայտարարություններ, որոնք դիտվել են որպես Ռուսաստանի Ֆեդերացիայի կազմից Կալմիկիայի դուրս գալու առաջարկ[7]։ Դրան ի պատասխան, ՌՖ Գերագույն դատախազությունն այդ հայտարարությունների փաստի առթիվ ստուգումներ է սկսել։
  • 2000 թվականի դեկտեմբերի 29-ին դարձել է Էլիստայի «Ուրալան» ֆուտբոլային ակումբի նախագահը։
  • 2002 թվականի հոկտեմբերի 27-ին հաղթել է Կալմիկիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։
  • 2005 թվականի հոկտեմբերի 24-ին ՌՖ նախագահ Վ. Վ. Պուտինի կողմից նշանակվել է Կալմիկական Հանրապետության նախագահ՝ 5 տարի ժամկետով[8]։
  • 2006 թվականի հունիսի 2-ին վերընտրվել է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում[9]։
  • 2010 թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ չի պատրաստվում հավակնել հանրապետության ղեկավարի պաշտոնում հինգերորդ անգամ լինելու դերին[10]։ Այդ առումով նրա իրավասությունների ժամկետը լրացան 2010 թվականի հոկտեմբերի 24-ին[11]։ ՌՖ նախագահ Մեդվեդևը Կալմիկիայի ղեկավարի պաշտոնում առաջարկեց ՌՖ նախագահին կից Կալմիկական Հանրապետության մշտական ներկայացուցիչ և հանրապետության կառավարության նախագահի առաջին քարտուղար Ալեքսեյ Օրլովի թեկնածությունը[12], որն էլ հաստատեց Կալմիկիայի Ժողովրդական Խուրալը[13]։ Այսպիսով, Ալեքսեյ Օրլովը փոխարինեց Կիրսան Իլյումժինովին հանրապետության ղեկավարի պաշտոնում։
  • 2010 թվականի սեպտեմբերի 29-ին վերընտրվել է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում։ Բացի Իլյումժինովից այդ պաշտոնին հավակնում էր նաև շախմատի աշխարհի տասներկուերորդ չեկպիոն Անատոլի Կարպովըւ։ Իլյումժինովի օգտին քվեարկել է 95 հոգի, Կարպովի օգտին՝ 55[14]։ 2010 թվականի հուլիսի 12-ին Կարպովը Իլյումժինովի դեմ հայց ներկայացրեց Միջազգային արբիտրաժային դատարան՝ վերջինիս թեկնածության առաջադրման հետ կապված[15], սակայն սեպտեմբերի 27-ին հայցը մերժվեց[16]։
  • 2011 թվականի հունիսի 12-ին Տրիպոլիում հանդիպել է Քադաֆիի հետ, նրա հետ շախմատ խաղացել և պայմանավորվել շախմատային առաջնություն անցկացնելու մասին։ Քադաֆին հերթական անգամ հաստատել է, որ չի հեռանա և որ որևէ պաշտոն չի զբաղեցրել[17][18]։
  • 2011 թվականի սեպտեմբերի 19-ին Շրի Լանկայի Ամարապուրա մախանիկայի բարձրագույն հոգևոր պետերի որոշման համաձայն դարձել է Բուդդայականության հիմնադիր Շաքյամունա բուդդայի կարողության պահապանը։ Այդ կարողությունն Իլյումժինովը պահպանության հանձնեց Կալմիկիայի կենտրոնական բուդդայական տաճարին[19]։
  • Իլյումժինովի անունով աստերոիդ է անվանակոչվել ((5570) Կիրսան)[20]։
  • Իլյումժինովը բազմիցս հայտարարել է այլմոլորակայինների հետ իր կապի մասին, որն, իբր, տեղի է ունեցել 1997 թվականի սեպտեմբերի 18-ին[21][22][23]։
  • Իլյումժինովի խոստովանությամբ, իր որդին սովորում է հասարակ բուհում՝ աշխարհագրագետի մասնագիտությամբ, գումար է աշխատում թարգմանություններով[24]։
  • Հարցաքննվել է 1998 թվականի հունիսի 8-ին սպանված լրագրող Լարիսա Յուդինայի սպանության գործի առթիվ։
  • Բազմիցս հիշատակվել է «Էթնոգենես» («Этногенез») գրական սերիալում։
  • 1990-ական թվականների սկզբին առաջարկել է Ռուսաստանի ֆեդերատիվ կառուցվածքի իր սխեման, ըստ որի երկիրը պետք է բաղկացած լիներ ֆեդերացիայի 22 սուբյեկտներից (հանրապետություններից), որոնցից 21-ը ներկայումս գոյություն ունեցող հանրապետություններն են, 22-րդը՝ «Ռուսական Հանրապետությունը», որն իր մեջ կներառեր բոլոր գոյություն ունեցող մարզերը, տարածաշրջանները, օկրուգներն ու ինքնավար մարզերը[25]։
  • Կիրսան Իլյումժինովի 50-ամյա հոբելյանի օրը նրա անվամբ անվանակոչվել է Սիթի Չեսի գլխավոր հրապարակը։
  • Լինելով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ՝ աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովից գնել է շախմատային թագը[26]։
  • «Վանգելիա» («Вангелия») սերիալում (2013) խաղացել է ինքն իր դերը։
  • «За заслуги перед Отечеством» IV աստիճանի շքանշան (մարտի 17, 2011)։
  • Բարեկամության շքանշան (ապրիլի 3, 1997), պետության առջև ունեցած մեծ վաստակի և ժողովուրդների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդման համար։
  • ՌՖ նախագահի պատվոգիր (դեկտեմբերի 12, 2008), ՌՖ սահմանադրության նախագծի նախապատրաստման գործընթացին ակտիվ մասնակցության և ՌՖ ժողովրդավարության զարգացման մեջ մեծ ներդրումի համար։
  • Գիտության և տեխնիկայի բնագավառում ՌՖ Կառավարության 2008 թվականի մրցանակ (մարտի 10, 2009), ռուսական տեսակի մսատու անասուններից մսամթերքի ստացման հաստատուն արտադրական համակարգի մշակման և ներդրման համար։
  • ՌՖ նախագահի շնորհակալագիր (օգոստոսի 12, 1996), 1996 թվականի նախագահական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանն ակտիվ մասնակցություն ունենալու համար։
  • ՌՖ նախագահի շնորհակալագիր (օգոստոսի 25, 2005), ՌՖ Պետական խորհրդի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։
  • Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։
  • «Կալմիկիայի հերոսի» կոչում՝ Սպիտակ լոտոսի շնորհմամբ, պարգևատրվել է 2012 թվականի ապրիլի 5-ին՝ իր 50-ամյա հոբելյանի առթիվ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Воеводин И. В. Защита Илюмжинова // Новый Взгляд : газета. — 04.07.1992. — № 22.
  2. Интервью К. Илюмжинова «Эху Москвы» 08.03.2007
  3. «Постановление Верховного Совета РСФСР от 18.10.1991 № 1765-I». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  4. КОМАНДА «НОВОГО ВЗГЛЯДА»
  5. Лис золотоцветного лотоса
  6. FIDE President Kirsan Ilyumzhinov
  7. Альманах «Школа Целостного Анализа». Выпуск 5 (1999)
  8. Справка на сайте Совета Федерации(չաշխատող հղում)
  9. Kirsan Reelected by Wide Margin, 96 vs. 54
  10. Илюмжинов в октябре уходит с поста президента Калмыкии
  11. Медведев предложил кандидатуру Алексея Орлова на пост главы Калмыкии
  12. Новое лицо старого курса(չաշխատող հղում)
  13. Депутаты утвердили кандидатуру Орлова на пост главы Калмыкии
  14. Кирсан Илюмжинов переизбран президентом ФИДЕ — РИА Новости, 29.09.2010
  15. Анатолий Карпов подал на Кирсана Илюмжинова в спортивный суд — Лента.ру, 12.07.2010
  16. Кирсану Илюмжинову разрешили баллотироваться на новый срок — Лента.ру, 27.09.2010
  17. Кирсан Илюмжинов встретился в Триполи с Муаммаром Каддафи
  18. Кирсан Илюмжинов сыграл с Каддафи в шахматы и передал, что Москва считает его нелегитимным
  19. В Калмыкию из Шри-Ланки прибыли мощи Будды — Российская Газета, 21.11.2011
  20. Lutz D. Schmadel. Словарь имён малых планет = Dictionary of Minor Planet Names. — 5-е изд. — Springer. — С. 474. — 992 с. — Արխիվացված 2014-03-14 Wayback Machine ISBN 3-540-00238-3
  21. Радио Свобода: Наши гости: Лицом к лицу
  22. «КИРСАН ИЛЮМЖИНОВ: «18 сентября 1997 года меня на свой корабль забрали инопланетяне. К сожалению, сыграть с ними партию в шахматы я так и не успел» — Еженедельник «СОБЫТИЯ И ЛЮДИ»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  23. Первый канал. Телепроект Познер. Кирсан Илюмжинов
  24. Ъ-Власть — Вы что детям позволяете?
  25. Филиппов А. В. Новейшая история России. 1945—2006 гг
  26. «Журнал «Мужской характер»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրսան Իլյումժինով» հոդվածին։