Jump to content

Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձան

Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/117
Համայնք Կենտրոն
Առաջին հիշատակում 1969
Գտնվում է Օղակաձև զբոսայգի
Բարձրություն 6,7 մ
Քանդակագործ(ներ) Հովհաննես Բեջանյան
Ճարտարապետ(ներ) Սպարտակ Կնտեղցյան
Նյութ բրոնզ, բազալտ
Շինարարության սկիզբ 1974
Շինարարության ավարտ հունիսի 14, 1974
Ներկա վիճակ կանգուն


Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու սկզբնամասում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց, տեղադրվել է 1975 թվականին[1]։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կառուցված է բրոնզից և բազալտից, բարձրությունը 6,7 մետր է։

Արձանի պղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերին Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանը պղծվել էր․ նրա վրա կարմիր ներկ էին լցրել։ Արարքը կատարել էր ակտիվիստ Շահեն Հարությունյանը։ Ըստ նրա՝ գործողությունը կատարվել էր ի պատասխան Ռուսաստանում Գարեգին Նժդեհի հուշատախտակի պղծման[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանը». armenpress.am. Արմենպրես.
  2. Պողոսյան, Ժաննա. «Գրիբոյեդովը և հայ-ռուսական բարեկամությունը. հոբելյանական տարի՝ մեծ գրողի և նրա արձանի համար». Sputnik Armenia. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  3. «Գրիբոյեդովի արձանին ներկ են լցրել. Սանդիկովը դատապարտում է, նյութեր են պատրաստվում». Sputnik Armenia. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.