Հուդայածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուդայածառ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Թիթեռնածաղկավորներ
Ընտանիք Բակլազգիներ
Ցեղ Հուդայածառ
Լատիներեն անվանում
Cercis
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Հուդայածառ, արճվան (լատիներեն՝ Cercis), բակլազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի և թփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Cercis occidentalis flowers.jpg

Բարձրությունը 5-7 մ է։ Տերևները պարզ են, մատնաջիղ, կլորավուն, հիմքում՝ սրտաձև, ծաղիկները՝ երկսեռ, վարդագույն, փնջերով՝ բազմամյա ճյուղերի, նույնիսկ՝ բնի վրա։ Ծաղկում է գարնանը՝ մինչև տերևների բացվելը։ Պտուղը ունդ է։ Սերմերը հարթ են, կլորավուն։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ տարածքում (Մեղրու նախալեռնային շրջանում) բնական վիճակում աճում է Գրիֆիթի հուդայածառ (C. Griffithii)։ Ոչ խոշոր թուփ է, բազմանում է սերմերով։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Արհեստական անտառներում, պուրակներում, ճանապարհների եզրերին (Երևան, Արմավիր, Իջևան, Նոյեմբերյան և այլն) կան հուդայածառի խմբակցություններ։ Հայտնի է 7, ՀՀ-ում վայրի վիճակում՝ 1 տեսակ՝

  • Հուդայածառ Գրիֆիթի (C. griffithii)։ Հանդիպում է Սյունիքի մարզում (Շվանիձոր և Նյուվադի գյուղերի շրջակայք), աճում է ստորին գոտու (մինչև 700 մ բարձրություններում) չոր, քարքարոտ լանջերին։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 6[1] մինչև 10[2] տեսակ, նրանցից մի քանիսը[2][3].

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  3 ընտանիք
(համաձայնAPG II Համակարգի)
  ещё 3 трибы
(համաձայնAPG II Համակարգի)
 
         
  Կարգ Թիթեռնածաղկավորներ     ենթաընտանիք Caesalpinioideae     դաս
Հուդայածառ
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    ընտանիք Բակլազգիներ     ցեղ Cercideae    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 2 ենթաընտանիք
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 5 դաս
     

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուդայածառը գեղազարդիչ է, օգտագործվում է կանաչապատման նպատակով (Երևանի Ա.Իսահակյանի պուրակ, Կոմիտասի անվան զբոսայգի)։ Բնափայտն արժեքավոր է, սակայն սահմանափակ տարածվածության պատճառով լայն կիրառություն չունի։

Բնափայտն ամուր է, ճկուն, օգտագործվում է ատաղձագործության մեջ։ Դիմացկուն է վնասատուների և հիվանդությունների հանդեպ։ Գեղազարդիչ է, լայնորեն կիրառվում է կանաչապատման մեջ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Genera of Leguminosae-Caesalpinioideae and Swartzieae»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-24-ին։ Վերցված է 2010 թ․ մայիսի 4 
  2. 2,0 2,1 По данным сайта GRIN (см. карточку растения).
  3. Русские названия приведены по данным книги «Деревья и кустарники СССР» (см. раздел Литература)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Палибин И. В. Род 772. Церцис — Cercis L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1945. — Т. XI. — С. 15—19. — 432 с. — 4000 экз.
  • Пидотти О. А. Род 4. Церцис — Cercis L. // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов. — М.—Л.: Изд-во АН СССР, 1958. — Т. IV. Покрытосеменные. Семейства Бобовые — Гранатовые. — С. 40—44. — 976 с. — 2500 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png