Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի (Երևան)
![]() | |
Տեսակ | պուրակ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Նոր Նորք վարչական շրջան |
Տեղագրություն | Նոր Նորք |
Մակերես | 5,64 հա |
Անվանված է | Թաթուլ Կրպեյան |
Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի, գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքի առաջին զանգվածում՝ Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածքում[1]։
Այգին անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով Երևանի ավագանու 2015 թվականի մարտի 18-ի N299-Ն որոշմամբ։ Զբոսայգին կառուցվել է Երևանի համայնքային 2014 թվականի ծրագրերի և Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Այգու մակերեսը կազմում է 5,64 հա։
Այգու ստեղծման գաղափարի հիմքում երիտասարդների, Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների նախաձեռնությունն է։
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ այգու մի հատվածում հանդիսավորությամբ բացվել է նաև 2014 թվականի նոյեմբերի 12-ին խոցված ԼՂՀ ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին նվիրված հուշարձանը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Ալեքսանի Սահակյանին, Սարգիս Գագիկի Նազարյանին և Ազատ Արթուրի Սահակյանին նվիրված հուշակոթող Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մայրաքաղաքում բացվել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին»։ www.tert.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-03-ին։ Վերցված է 2019-07-03