Երևանի մանկական երկաթուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Երևանի մանկական երկաթուղի
Children Railway, Yerevan.JPG
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՎարչատարածքԵրևան
Բացվել է1937, հուլիսի 6
ՃարտարապետՄիքայել Մազմանյան
Երկարություն2,1 կիլոմետր
Կոորդինատներ: 40°11′11.594400100004″ հս․ լ. 44°30′1.6560000999885″ ավ. ե. / 40.18655400002777611° հս․. լ. 44.500460000027771912° ավ. ե. / 40.18655400002777611; 44.500460000027771912
Երևանի մանկական երկաթուղիը գտնվում է Հայաստանում
Երևանի մանկական երկաթուղի
Երևանի մանկական երկաթուղիը գտնվում է Երևանում
Երևանի մանկական երկաթուղի

Երևանի մանկական երկաթուղի, գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Հրազդանի կիրճում, երկարությունը՝ 2,1 կմ: Կայարանները՝ «Հայրենիք», «Պիոներական» և «Ուրախություն» հարթակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում մանկական երկաթուղի ստեղծելու գաղափարը 1935 թվականին առաջ է քաշել ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։ 1935 թվականին ԽՍՀՄ պետպլանի կողմից Երևանի մանկական երկաթգծի կառուցումը մտել է 1936 թվականի տարեկան ծրագրի մեջ։ 1936 թվականի ապրիլի 22-ին՝ համամիութենական շաբաթօրյակի ժամանակ, Աբովյանի անվան քաղաքային այգում Աղասի Խանջյանը դրել է այն հիմնաքարը, որի վրա կառուցվել է «Փարոս» կայարանը։ Այն հետագայում վերանվանվել է «Հայրենիք»։ Նախատեսված էր մանկական երկաթուղին շահագործման հանձնել 1937 թվականի նոյեմբերի 7-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի օրը: Պաշտոնապես բացվել է 1937 թվականի հուլիսի 6-ին։

Մանկական երկաթուղու այգու գլխավոր ճարտարապետը Միքայել Մազմանյան է: Երկաթուղային կայարանի նախկին շենքը կառուցված է եղել փայտից` կրկին Միքայել Մազմանյանի նախագծով։ 1940-ականների վերջին այն փոխարինվեց քարի շենքով, որի հեղինակն է ճարտարապետ Գոհար Գրիգորյանը։

1937 թ. գործարկվեցին Պոդոլսկի շոգեքարշային գործարանի կողմից մանկական երկաթուղուն նվիրած 159-434 շոգեքարշն ու երեք մարդատար վագոնները։ 1937 թ. պատրաստված այդ շոգեքարշը այսօր չի գործում և համարվում է Հայաստանի ամենահին շոգեքարշը։ Գտնվում է «Հայրենիք» կայարանի տարածքում[1]։

1959 թ. երկաթուղին ստացավ երկու PAFAWAG մետաղական մարդատար վագոններ, իսկ 1971 թ.՝ ТУ2-116 ջերմաքարշը:

Այսօր Մանկական երկաթուղում շահագործվում են Կալուգայի մեքենաշինական գործարանի կողմից 1957 թ. արտադրված ТУ2-096 շոգեքարշը և երկու մարդատար վագոններ։

«Ուրախություն» կայարանից դեպի «Պիոներական» կայարան տանող հատվածի թունելը կառուցվել է 1956 թ.։ Թունելի երկարությունը 45 մ է։

Նախկինում կայարանի շենքում եղել է կայարանապետի և հերթապահի առանձնասենյակները, հեռագրատունը, առողջապահական սենյակն ու դրամարկղը։

Խաղահրապարակում եղել են ջրի մեծ ավազաններ, շատրվաններ, ընթերցարան, պարերի եւ մարզախաղերի հրապարակ, խաղարան, ծիծաղի սենյակ, կիոսկներ, բուֆետ և այլն: Խաղահրապարակից դեպի կայարան տանող բարձունքի վրա տեղադրված է եղել Ստալինի մեծ արձանը:

1937 թ. նախատեղվում էր մանկական խաղահրապարակը ընդլայնել մինչև 7 հա։ Այն ունենալու էր ամառային կինոթատրոն, լողարաններ, շտապ օգնության կայան, մեծ գրադարան-ընթերցարան, նաև առանձին հիդրոկայան։

Մանկական երկաթուղին քաղաքի կենտրոնի հետ կապում են երկու թունելները։ Ալեքսանդր Թամանյանը համարում էր, որ Հրազդանի կիրճն իր բնությամբ պետք է ծառայեր որպես հանգստի գոտի։

Նա նախատեսել էր երկու թունելներ, որոնք Երևանի Գլխավոր պողոտան պիտի կապեին Մանկական երկաթուղու հետ։ Այդ թունելներով Հրազդանի կիրճի մաքուր օդը պիտի հասներ քաղաքի կենտրոն։ 400 մ երկարությամբ երկու թունելները կառուցվեցին 1940-ականներին՝ ի սկզբանե ձևակերպված լինելով որպես պատերազմի ապաստարաններ։

Ներկայումս թունելները գտնվում են անմխիթար վիճակում։ Դրանցից մեկը խցանված է աղբով և չի գործում։ Թունելի երեսպատման երկաթները տեղ-տեղ դեֆորմացվել են, կան խոնավության հետքեր և փլուզման վտանգ։ Տարածքը վերահսկվում է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից[2]:

Նախատեսվում էր թունելներն օգտագործել մետրոպոլիտենի նոր գծի համար, որը Բարեկամություն կայարանով պիտի հասներ մինչև Երևանի լամպի գործարան[3]:

Թունելների դիմաց՝ այգու մուտքի մոտ տեղադրված են աղբյուրներ՝ ԽՍՀՄ-ի հերոսների անուններով։ Թունելի վերևում՝ ժայռերի մեջ տեղադրվել է քանդակագործ Վիլյամ Պետրոսյանի «Հովազ» քանդակը[4]։

Ներկայումս գնացքն անցնում է այլևս չգործող «Ուրախություն» կայարանի կողքով և կանգնում է «Պիոներական» կայարանում։ Քանի որ այն նույնպես չի գործում, մարդիկ մնում են իրենց տեղերում և գնացքը հետընթաց վերադառնում է «Հայրենիք» կայարան։

Մանկական երկաթուղին այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Մանկական երկաթուղու տարածքը սեփականաշնորհված է և պատկանում է Սամվել եւ Արմեն Գևորգյաններին։

Նախատեսվում է վերանորոգել կայարանի շենքը և այնտեղ բացել սրճարան և կինոթատրոն։

2012 թ. ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից կատարվել են կայարանների, շարժակազմի, գծերի վերականգման և արդիականացման աշխատանքներ:

Ներկայումս Մանկական երկաթուղիում գործում է երկու՝ «Հայրենիք» և «Պիոներական» կայարանները, մեկ կառամատույց («Ուրախություն») և մեկ թունել՝ 45 մ երկարությամբ։

Մանկական երկաթուղի կարելի է հասնել Երևանի Գլխավոր պողոտայից սկսվող թունելի միջոցով կամ ամռանը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի մոտից շարժվող բացօթյա գնացքով։

Մանկական երկաթուղին աշխատում է ամեն օր ժամը 10:00-ից մինչև երեկո: Տոմսի արժեքն է 300 դրամ[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]