Թումանյանի անվան այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Թումանյանի անվան այգի
Tumanyan Park (standard zoom).jpg
Տեսակայգի
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՎարչատարածքԵրևան
Հիմնվել է1970
Մակերես7 հեկտար
Անվանված էՀովհաննես Թումանյան
ԿառավարումԵրևանի քաղաքապետարան
Թումանյանի անվան այգիը գտնվում է Հայաստանում
Թումանյանի անվան այգի
Թումանյանի անվան այգիը գտնվում է Երևանում
Թումանյանի անվան այգի

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի (նաև հայտնի է որպես Թումանյան այգի, ժողովրդական լեզվում երբեմն կոչվում է Թումոյի այգի), զբոսայգի Երևանի Աջափնյակ համայնքում[1]՝ Կիևյան կամրջի հարևանությամբ։ Գտնվում է «ԷյՓիՋի Լաբս ԷյԷմ» հասարակական կազմակերպության խնամակալության ներքո[2], 100 տարի վարձակալման ժամկետով[3]։

Այգու տարածքը կազմում է 7 հա։ Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում, արևմուտքից սահմանազատվում է Հալաբյան փողոցով, հարավից՝ կիրճը հատող Հրազդանի մեծ կամրջով, արևելքից՝ գետի հունով, իսկ հյուսիսից՝ «Թումո» կենտրոնի շենքով։ Այդ պատճառով էլ այն խոսակցականում կոչվում է նաև «Թումոյի այգի»։

Այգին, որ կոչվել է հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով, բացվել է 1970 թվականին՝ նրա ծննդյան հարյուրամյակի առթիվ։ 1973 թվականին այգում տեղադրվել է Թումանյանի «Անուշ» պոեմի հերոսների՝ Անուշի ու Սարոյի արձանը: 1986 թվականին այգում կանգնեցվել է Թումանյանի մեկ այլ հերոսի՝ Լոռեցի Սաքոյի արձանը։

1990-ական թվականներին երկրի ֆինանսական անբարենպաստ իրավիճակի պատճառով այգին անկում է ապրել, ծառերի մի մասը հատվել է։ 2009-2010 թվականներին այն վերակառուցվել և խնամվում է բացառապես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից. ներդրվել է ոռոգման ավտոմատ համակարգ, կահավորվել խաղադաշտեր ֆուտբոլի ու բասկետբոլի համար, կառուցվել մանկական խաղահրապարակներ, տնկվել շուրջ 1000 ծառ, կառուցվել հետիոտնային ու հեծանվային ուղիներ։ «Արագած» լքված կինոթատրոնի մոտակայքում (որ տեղակայված էր այգուն հարող տարածքում) կառուցվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Ներկայում այգին ժողովրդականություն է վայելում քաղաքի բնակչության շրջանում[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևանի այգիներ — տեղեկություններ Երևանի պաշտոնական կայքում
  2. «Համահայկական ցանց՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվ. զբոսայգում տեղի կունենա «Զատիկի տոնը Թումանյան այգում» միջոցառումը»։ 2009-04-10։ Վերցված է 2011 թ. օգոստոսի 23–ին 
  3. «ա1պլյուս՝ Այգին կբացվի երեք ամսից»։ 2010-05-18։ Վերցված է 2011 թ. օգոստոսի 23–ին 
  4. Анна Перян (2015-07-12)։ «ПАРК ИМЕНИ ОВАНЕСА ТУМАНЯНА. ВОЗРОЖДЕНИЕ.»։ Վերցված է 2018-08-01