Հրազդանի Մեծ կամուրջ
Արտաքին տեսք
| Երկիր | |
|---|---|
| Տեղանք | Երևան և Արաբկիր |
| Տեսակ | կամուրջ և մշակութային արժեք |
| Նյութ | երկաթբետոնե կամուրջ |
| Հատում է | Հրազդան |
| Ճարտարապետ | Գրիգոր Աղաբաբյան |
| Ճարտարագետ | Ա. Հովնանյան, Վ. Փինաջյան, Ն. Սլավինսկի |
| Երկարություն | 335 մ |
| Բարձրություն | 60,5 մ |
| Բացման տարեթիվ | 1956 |
| Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
![]() | |
![]() | |
Հրազդանի մեծ կամուրջ, միակամար կամուրջ Երևանում՝ Հրազդան գետի վրա։ Միացնում է Լենինգրադյան փողոցը Կիևյան փողոցին՝ Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանները՝ ապահովելով քաղաքի կենտրոնի ու հյուսիսային վարչական շրջանների կապը Աջափնյակի և Աշտարակի ավտոճանապարհի հետ։ Գործարկվել է 1956 թվականին[2]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթբետոնե կոշտ ամրանավորմամբ կամարային թռիչքային կառուցվածք է՝ միջանցիկ վերթաղային կառուցվածքով։ Մոտեցումներն իրականացված են երկաթբետոնե հեծանային թռիչքային կառուցվածքներով։ Երկարությունը 375 մետր է, բարձրությունը՝ 60,5 մետր[3]։ Կառույցի ճարտարագետներն են Ա. Հովնանյան, Վ. Փինաջյան, Ն. Սլավինսկի, ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան[4][5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Երևանյան էսքիզներ. «Կիևյան» կամուրջ
- ↑ Հայկական Կարմիր. 1956
- ↑ «Bridges in Yerevan» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Հրազդանի մեծ կամուրջը, 1956 թ. (Կիևյան կամուրջ) - Հայկական գանձարան
| Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.3/4 |


