Քննարկում:Հրազդանի Մեծ կամուրջ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կամուրջը կոչվում է Հրազդանի մեծ կամուրջ, այլ ոչ թե Կիևյան,սակայն ավելի շատ ժողովրդի մեջ տարածված է Կիևյան անվամբ(փողոցի անունով)։ Ավելի ճիշտ կլինի էջն անվանել Հրազդանի մեծ կամուրջ։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Areguni (քննարկում|ներդրումներ) 23:45, 25 Մայիսի 2011 մասնակիցը։

Կարո՞ղ եք վկայակոչել աղբյուրներ, որտեղ այն կոչվում է «Հրազադանի մեծ կամուրջ»։--vacio 23:42, 25 Մայիսի 2011 (UTC)[reply]
Ոչ չեմ կարող, որովհետև չեմ հիշում մի կոնկրետ ձեռնարկ, որտեղ նշված է այդ մասին և բացի այդ Երևանում չեմ ապրում: Սակայն ես վստահ եմ,որովհետև ինքս կամրջաշինարար եմ, և պաշտոնական փաստաթղթերում այն նշվում է որպես «Հրազդանի մեծ կամուրջ», քանզի այն ոչ մի կապ չունի Կիև քաղաքի հետ, որ պաշտոնապես կրեր այդ անունը: Կարելի է այդ մասին իմանալ Երևանի տեղեկատվական գրքերից կամ քաղաքապետարանի այլ նյութերից:Areguni 15:14, 4 Հունիսի 2011 (UTC)[reply]
Այս կամուրջը Հրազդանի Մեծ կամուրջ է կոչվում Դպրոցական Մեծ Հանրագիտարանում, այս պաշտոնական որոշման մեջ, իսկ այս հուշարձանների պաշտոնական ցուցակում օգտագործվել է Կամուրջ Հրազդան (Հրազդանի Մեծ կամուրջ) (Կիևյան կամուրջ) անվանումները: Քանի որ պաշտոնական փաստաթղթերի մեծ մասը Հրազդանի Մեծ կամուրջ են օգտագործում, կարծում եմ տրամաբանական է հոդվածն այդպես անվանել, «Կամուրջ Հրազդան» և «Կիևյան կամուրջ» էջերից թողնելով վերահղում: Շնորհակալություն, Areguni, այդ մասին տեղեկացնելու համար: Chaojoker 17:45, 4 Հունիսի 2011 (UTC)[reply]
Քեզ էլ շնորհակալություն հղումներ տրամադրելու համար Chaojoker,տեսնում եմ պարսկերեն գիտես, եթե կարելի է ինձ տուր քո Է-փոստի հասցեն թեմայից դուրս մի քանի հարցեր ունեմ պարսկերենի վերաբերյալ--Areguni 19:31, 4 Հունիսի 2011 (UTC)[reply]
Օգտվելով այս էջից կարող եք էլ-նամակ ուղարկել ինձ. ուրախ կլինեմ եթե կարողանամ օգնել: Բարի Վիքի-խմբագրումներ, Chaojoker 19:46, 4 Հունիսի 2011 (UTC)[reply]
Շնորհակալություն Chaojoker: Նաև առաջարկում եմ փոխել «ուղանցույցներ» կատեգորիան որպես ուղեանց: Մասնագիտական գրականության մեջ հանդիպում է ուղեանց(путепровод) տարբերակը, իսկ որպես ուղանցույց չի թարգմանվում:--Areguni 20:28, 4 Հունիսի 2011 (UTC)[reply]
Ուղանցույց եզրը վերցրել եմ ՀՍՀ-ից, որը իր հերթին օգտվել է այս՝ Վ. Փինաջյան, Ա. Ավետիսյան, Կամրջաշինության զարգացումը Սովետական Հայաստանում գրքից։ Եթե երկու տարբերակներն էլ օգտագործվում են, ապա կարող ենք վերնագրի հղում տալ։ Ինչ վերաբերվում է կատեգորիային, կօգտագործենք առավել օգտագործվող և ճիշտ տարբերակը։--Bekoքննարկում 05:01, 5 Հունիսի 2011 (UTC)[reply]
Մհեր բանն այն է, որ ես չնայելով այս էջը (Ուղանցույց), կարծեցի թե դա հենց իմ պատկերացրած ուղեանց(путепровод) տերմինն է, սակայն եթե ուղանցույցը հենց վիադուկն է, ուրեմն ես սխալվում եմ , որովհետև ծանոթ չէի վիադուկի հայերեն տերմինի հետ: Այսպիսով ուղեանց և ուղանցույց բառերը տարբեր նշանակություն ունեն:Areguni 08:43, 5 Հունիսի 2011 (UTC)[reply]