Jump to content

Ասպիրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասպիրակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Ասպիրակայիններ (Spiraeoideae)
Ցեղ Ասպիրակ (Spiraea)
L., 1753

Ասպիրակ (լատին․՝ Spiraea), թագուհի մարգաց, մարգուդշխո, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ թփերի ցեղ։ Հայտնի է 20 (այլ տվյալներով՝ 40), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ ասպիրակ աղեղնաեզր (S. crenata) և ասպիրակ արևքուրիկատերև (S. hypericifolia)։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է սաղարթավոր անտառների բացատներում։

Ձևաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը կլոր է, բարձրությունը՝ 1-1, 5 մ։ Տերևները հերթադիր են, ատամնաեզր կամ սղոցաեզր։ Ծաղկաբույլը վահանաևման է, հովաևոցանման կամ հուրանանման, ծաղիկը՝ երկսեռ, սպիտակ, կարմիր, ծիրանագույն և այլն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը տերևապտուղ է, սերմերը՝ մանր, թևավոր։

Բուժիչ նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են ծաղկաբույլերը, արմատները և վերգետնյա մասը։ Հավաքում են ծաղկելու շրջանում, իսկ արմատները՝ աշնանը։ Բացի աղաղանյութերից, այս բույսի մեջ կան ֆլավանոնիդներ, եթերային յուղ, լորձ, սալիցիլաթթու և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ այս բույսով բուժում են կոկորդը, աղեստամոքսային հիվանդությունները, արնալուծը և սակավարյունությունը։ Չորացած ծաղիկների փոշին շնչում են հարբուխի ժամանակ։ Ծաղիկները և արմատներն օգտագործում են ռևմատիզմի, արնալուծի, արյան բարձր ճնշման բուժման և թարախային վերքերի, խոցերի ժամանակ։ Խոտը և արմատները երբեմն օգտագործում են չարորակ ուռուցքների ժամանակ։ Գտել են, որ 20% խոսքի թրմօղին ունի հակաբակտերիալ ազդեցություն և նպաստում է վերքերի, խոցերի, նաև այրվածքների ապաքինմանը և մաշկի վերականգնմանը։ Ծաղիկների պատրաստուկներն ունեն հանգստացնող հակակծկային ազդեցություն կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Իջեցնում է մազանոթների պատերի անցանելիությունը և կանխարգելում ստամոքսի խոցի և էրոզայի առաջացումը։ Բուժում է ռևմատիզմը և մրսածությունը։ Նույն ազդեցությունն ունեն նաև դրա արմատները։ Խոտի եփուկն ունի հակաշաքարախտային ազդեցություն և կանխարգելում է տրոմբների գոյացումը։ Կոճղերն օգտագործում են սպիտակարյունության ժամանակ։ Արմատը և դրանցից պատրաստած եփուկն օգտագործում են կենդանիների և օձերի խայթոցի ժամանակ։ Այս բույսն ունի ոչ միայն հանգստացնող, այլև հակակծկային ազդեցություն և կարգավորում է քունը։ Ասպիրակը կարելի է ազատ օգտագործել, քանի որ չունի ոչ մի հակացուցում[1]։

Կիրառական նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է պարունակում է C վիտամին։ Մեղրատու է և գեղազարդիչ։ Օգտագործվում է կանաչ շինարարության մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բնությունը՝ հարուստ դեղատուն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 573
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասպիրակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասպիրակ» հոդվածին։