Jump to content

Ասպիրակ արևքուրիկատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասպիրակ արևքուրիկատերև
Ասպիրակ արևքուրիկատերև
Ասպիրակ արևքուրիկատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Ասպիրակայիններ (Spiraeoideae)
Ցեղ Ասպիրակ (Spiraea)
Տեսակ Ասպիրակ արևքուրիկատերև (S. hypericifolia)
Միջազգային անվանում
Spiraea hypericifolia

Ասպիրակ արևքուրիկատերև կամ Ասպիրակ սրոհունդատերև (Spiraea hypericifolia), վարդազգիների ընտանիքի ասպիրակ ցեղի բույս։

Բույսը տերևաթափ թուփ է՝ 0.5-1.5 մ բարձրությամբ, ուղղաձիգ կամ աղեղնաձև թեքված ճյուղերով։ Տերևները հակառակ ձվաձև կամ ն նտարաձև են, բութ կամ սրածայր գագաթով, սեպաձև հիմքով՝ 1-3.5 սմ երկարությամբ, 1 սմ լայնությամբ, ամբողջաեզր։ Ծաղիկները սպիտակ են, մանր, հավաքված 4+10 ծաղկից կազմված հովանոցանման ծաղկաբույլերով։ Պտուղները մանր են։ Ծաղկում են մայիս-հունիսին, պտուղները հասունանում են հուլիսին։

Բողբոջները կեգելանման են։ Տերևները հակառակ ձվաձև են, կլորավուն կամ նշտարաձև, բութ կամ սրածայր գագաթով և սեպաձև հիմքով, 1-3,5 սմ երկարությամբ և 0,15-1,5 սմ լայնությամբ, ամբողջաեզր, մերկ են, կամ մատղաշ վիճակում թեթևակի աղվամազապատ, վերևի կողմից մոխրականաչավուն, ներքևից բաց կամ կապտականաչ, 1,5-5 մմ երկարությամբ տերևակոթունով։ Ծաղկաբույլերը հովանոցանման են, կազմված 4-10 ծաղիկներից։ Ծաղիկները մաքուր սպիտակ են, 5-8 մմ տրամագծով, պսակաթերթիկները հակառակ ձվաձև են կամ ձվաձև, մեծ մասամբ առէջայիններից զգալիորեն երկար։ Բաժակաթերթիկները եռանկյուն են, ուղղաձիգ կամ ետ թեքված 2-3 անգամ ավելի կարճ պսակաթերթիկներից։ Սերմնարանը բաց կամ մուգ դեղնադարչնագույն է։ Տերևապտուղները բթավուն են, մերկ կամ մազմզուկապատ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիսին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են Կովկասում, Ռուսաստանի եվրոպական մասում, Ղրիմում, Սիբիրում, Միջին Ասիայում, Չինաստանում, Մոնղոլիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում։ Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, խոր լանջերի վրա, թփուտների մեջ, գիհուտներում։ Տերևները պարունակում են 139մգ/% C վիտամին։ Օգտագործվում է ինչպես կանաչապատման, այնպես էլ անտառապատման բնագավառում։ Խորհուրդ է տրվում օգտագործել նաև հակաէրոզիոն հողապաշտապան տնկարկներում։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները պարունակում են 139 մգ/տոկոս C վիտամին։ Օգտագործվում է ինչպես կանաչապատման, այնպես էլ անտառապատման բնագավառում։ Հրաշալի բուսատեսակ է քարապարտեզների, ալպինարիաների, պարտերային ձևավորումների համար։ Մոխրականաչավուն տերևները աշնանը ձեռք են բերում ինտենսիվ կարմրանարնջագույն կամ ոսկեդեղնավուն գունավորում։ Խորհուրդ է տրվում օգտագործել նաև հակաէրոզիոն հողապաշտպան տնկարկներում[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 310։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քո շրջապատի թփերը- Լ. Վ. Հարությունյան 1984, 224 էջ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասպիրակ արևքուրիկատերև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասպիրակ արևքուրիկատերև» հոդվածին։