Հովհաննես Այվազովսկու հուշարձան (Երևան)
Արտաքին տեսք
| Հովհաննես Այվազովսկու հուշարձան | |
|---|---|
Հովհաննես Այվազովսկու հուշարձանը | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Համայնք | Կենտրոն |
| Առաջին հիշատակում | 1987 |
| Գտնվում է | Օղակաձև զբոսայգում |
| Բարձրություն | 3,5 մ |
| Քանդակագործ(ներ) | Յուրի Պետրոսյան |
| Ճարտարապետ(ներ) | Ստեփան Քյուրքչյան |
| Նյութ | բրոնզ, գրանիտ |
| Շինարարության ավարտ | մայիսի 1, 2003 |
| Ներկա վիճակ | կանգուն
|
Հովհաննես Այվազովսկու հուշարձան, գտնվում է Երևանում՝ Օղակաձև զբոսայգում, Երևանի Կամերային երաժշտության տան մոտ, տեղադրվել է 2003 թվականին։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 3,5 մետր է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի մայիսի 1-ին Կամերային երաժշտության տան հարևանությամբ։ Արձանի ստեղծման համար մրցույթ էր հայտարարվել դեռևս 1987 թվականին, որում հաղթել էր Յուրի Պետրոսյանի ներկայացրած քանդակը։ Արձանի ստեղծման գործին աջակցել է մոսկվաբնակ գործարար Սենիկ Գևորգյանը[1]։
Արձանը բացել են Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը և նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը[1]։
Նկարչի ձեռքի բրոնզաձույլ վրձինը պարբերաբար գողանում են[2]։