Յուրի Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Պետրոսյան
Յուրի Պետրոսյան 1.jpg
Ծնվել էհունիսի 20, 1941(1941-06-20) (78 տարեկան)
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ստեղծագործություն(ներ)Արամ Խաչատրյանի հուշարձան, Զարթոնք, Հովհաննես Այվազովսկու հուշարձան և Մխիթար Հերացու կիսանդրի
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
Yuri Petrosyan Վիքիպահեստում

Յուրի Գուրգենի Պետրոսյան (հունիսի 20, 1941(1941-06-20)), քանդակագործ։ ՀՀ վաստակավոր նկարիչ (2012): Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (2019)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1966 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը։

1968 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Յուրի Պետրոսյանի աշխատանքները ցուցադրվել են Կանադայում, Հոլանդիայում, Փարիզում, Մոսկվայում և Ռիգայում։ Աշխատանքները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան, Արևելքի ժողովուրդների արվեստի և Ռիգայի արտասահմանյաներկրների արվեստի թանգարաններում[2]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է դիմաքանդակներ («Պոետն ու մուսան», 1982, «Արքան», 1995, «Իշխանուհին», 1995), մանրաքանդակներ, թեմատիկ հորինվածքներ, խեցեգործական մանրաձևեր, գրաֆիկական թերթեր։ Նրա ստեղծագործությունը բնորոշվում է ձևերի մոնումենտալ ընդհանրացումներով, ընդգծված խորհրդանշական մեկնաբանումով։ 1965 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ 1977 թվականին Պրահայի քանդակի միջազգային սիմպոզիումում արժանացել է մրցանակի (կրաքարային տուֆից նրա «Կենաց ծառ» մոնումենտալ քանդակը տեղադրվել է Պրահայում1979 թվականին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանի մրցույթում շահել է 1-ին մրցանակը (1999 թվականին կոմպոզիտորի արձանը տեղադրվել է «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի առջև)։ 2005 թվականին Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը (բարերար Սենիկ Գևորգյան հովանավորությամբ)[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Յուրի Պետրոսյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յուրի Պետրոսյանի տարբեր ժամանակներում ստեղծած մոնումենտալ քանդակները, խստագույնս պահպանելով իր ոճաձևային հատկանիշնրը, երբեք չեն տրվել կոնյուկտուրային, այլ ամեն գործի մեջ նա աշխատել է ապավինել ներքին ձայնին, հուզաարտահայտչական մղումներին, հարազատ մնացյալ իր գեղագիտական դավանանքին»։
Պողոս Հայթայան
Արվեստաբան

«Հինգ տասնամյակից ավելի Յուրի Պետրոսյանը հետևողականորեն խորացնում է իր հաջողությունները նոր ձևերի յուրացման մեջ, զարգացնում նախասիրած թեմաները։ Իսկ դրանք քանդակային սգերգերն են «Ռեքվիեմ» ու «Ողբեր» շարքը։ Այս շարքերով հեղինակն ամենևին էլ նպատակ չունի հուսահատական տրամադրություններ առաջացնել։ Ընդհակառակը՝ դրանք ուժեղ մարդ-անհատի, ճակատագրի ծանր հարվածներ կրած ժողովրդի ոգու ամրության դրսևորումներ են, ապագայի հանդեպ հավատ ներշնչող կերպավորումներ»։
Լևոն Լաճիկյան
Արվեստաբան

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]