Վերածնված Հայաստան (քանդակ, Երևան)
Արտաքին տեսք
Վերածնված Հայաստան | |
---|---|
![]() «Վերածնված Հայաստան» քանդակ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/210 |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Օղակաձև զբոսայգում |
Բարձրություն | 5 մ |
Քանդակագործ(ներ) | Խորեն Տեր-Հարության |
Հիմնադրում | 1985 |
Նյութ | տուֆ, պատվանդանը` բազալտ |
Շինարարության ավարտ | դեկտեմբերի 13, 1985 |
Ներկա վիճակ | կանգուն
|
«Վերածնված Հայաստան» քանդակ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ, տեղադրվել է 1985 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը կառուցված է Արթիկի կարմրավարդագույն տուֆից, պատվանդանը բազալտ է, բարձրությունը 5 մետր է։ Հուշարձանը կազմված է երեք ֆիգուրներից՝ մայրը իր որդու և դստեր հետ, որը խորհրդանշում է ժողովրդի հավերժությունը։ «Վերածնված Հայաստան» քանդակի բացումը տեղի է ունեցել 1985 թվականի դեկտեմբերի 13-ին, Օղակաձև զբոսայգում, ներկայիս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9