Ասորի ժողովրդի 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Ասորի ժողովրդի 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Օղակաձև զբոսայգում |
Քանդակագործ(ներ) | Ռուբեն Նալբանդյան |
Ճարտարապետ(ներ) | Հանիբալ Ալխազ |
Շինարարության ավարտ | 2012 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Ասորի ժողովրդի 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում՝ Օղակաձև զբոսայգում, Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող հատվածում, տեղադրվել է 2012 թվականին։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերը կոտորածներ իրականացրին կայսրության տիրապետության տակ գտնվող հայերի, ասորիների, հույների նկատմամբ։ Հուշարձանը նվիրված է ասորի ժողովրդի 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին։ Նախքան հուշարձանի բացումը, ասորական Արևելյան եկեղեցու քահանա Իսխակ Թամրազը կատարել է հոգեհանգստյան արարողություն՝ մաքուր արամերեն` հին ասորերեն լեզվով։ Հուշարձանի բացմանը ներկա էին Հայաստանի ասորական միության նախագահ Արսեն Միխայելովը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, տարբեր երկրներից ժամանած ասորի հյուրեր[1]։
Հուշարձանի ներքևի պատվանդանին նշված են հեղինակների և հովանավորների անունները։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ասորի ժողովրդի 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կատեգորիայում։ |