Առագաստ (սրճարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Առագաստ» սրճարան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակսրճարան
Երկիր Հայաստան
ԲնակավայրԵրևան
 Poplavok park in Yerevan Վիքիպահեստում
Վիշապաքար սրճարանի տարածքում (մ.թ.ա. 3-2 հզ)

Առագաստ (Պոպլավոկ), 1960-ական թվականների Երևանի չորս սրճարաններից («Սկվոզնյաչոկ», «Կոպեյկա», «Պոպլավոկ», «Կոզիրյոկ») մեկը։ Գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Օղակաձև զբոսայգում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրճարանը 1964 թվականին նախագծել է ճարտարապետ Ֆելիքս Հակոբյանը, ով սրճարանը շրջակա բնական ռելիեֆի հետ տեղադրել է բարձրության վրա՝ շինության վերևի մասին հաղորդելով դարավանդի տեսք, իսկ տարբեր մակարդակների միջև եղած տարածությունը զբաղեցրել է սրճարան-«նավի» ներքևի մասը։ Սրճարանի անվանումն ընտրել է ճարտարապետը[1]։ Նա սրճարանի ձևավորման համար օգտագործել է տենտ, որը պարաններով ամրացրել է կառույցին։ «Առագաստ» սրճարանի և «Օղակաձև զբոսայգու» մեկ հատվածի նախագծման համար Ֆելիքս Հակոբյանը ճանաչվել է Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր[1]։

Սրճարանը եղել է դերասանների, գրողների, ռեժիսորների, երաժիշտների, արվեստագետների, նկարիչների, ուսանողների սիրած ժամանցային վայրերից մեկը։ Սրճարանը Ալեքսանդր Գրինի գրքի անունով հաճախ անվանել են «Ալ Առագաստ»[1]։

1997 թվականին սրճարանը վերակառուցվել է և հին սրճարանին փոխարինել է ծավալային կառույց[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ««Պոպլավոկ»` կենդանի պատմություն». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.