Ֆելիքս Հակոբյան
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆելիքս Հակոբյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ֆելիքս Հակոբյան | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 27, 1934[1] |
| Ծննդավայր | Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | 2006[2] |
| Կրթություն | ՀԱՊՀ |
Ֆելիքս Սահակի Հակոբյան (նոյեմբերի 27, 1934[1], Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2006[2]), հայ ճարտարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանը։ Նույն թվականից աշխատում է Երևաննախագիծ ինստիտուտում։ 1993-2000 թվականներին դասավանդել է ԵՊՃՇՀ-ում։ 1997-2003 թվականներին աշխատել է «Ասք» նախագծային շինարարական ընկերությունում։
Հակոբյանի նախագծերով Երևանում կառուցվել են սրճարաններ, հյուրանոցներ, բնակելի շենքեր, Դիլիջանում՝ էլեկտրահաշվիչ մեքենաների ուսումնարանը (1968)[3]։
- Գուսան սրճարան, 1960
- Առագաստ սրճարան, 1964
- Համահեղինակների հետ իրականացրել է Օղակաձև զբոսայգու առաջին (1963) և չորրորդ (1968) հատվածները
- Անի հյուրանոց, 1972
- Դվին հյուրանոց, 1978
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1979
- Խորհրդային ճարտարապետության 1962-1967 թվականների նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7805
- ↑ 2,0 2,1 2,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| ||||||