Սքեյթ-պարկ (Երևան)
![]() | |
Տեսակ | skatepark? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Կենտրոն վարչական շրջան |
Տեղագրություն | Երևան |
Բացվել է | նոյեմբերի 15, 2021 |
Մակերես | 5044 քմ |
Կառավարում | Երևանի քաղաքապետարան |
Սքեյթ-պարկ, հանգստյան գոտի Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում[1]։ Տեղակայված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու և Տարաս Շևչենկոյի հուշարձանի հարևանությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սքեյթ-պարկը կառուցվել է Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ժամանակ[2]։ Տեղակայվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարևանությամբ գտնվող չգործող ջրավազանի տարածքում։ Այգին կառուցվել է Ուկրաինայի հայ համայնքի և հատկապես նրա ղեկավար Վիլեն Շատվորյանի նվիրատվությամբ[3]։ Հանգստի գոտին զբաղեցնում է 5044 քմ տարածք։ Տարածքի արևելյան կողմում ամֆիթատրոն է կառուցված։ Նախատեսվում է նաև սքեյթի վարձակալման կետ, բուժկետ կառուցել[4]։
Բացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սքեյթ-պարկի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 15-ին։ Բացմանը արարողությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ։ Բացման արարողությանը հաջորդել է հայտնի երգիչներ Հարութ Փամբուկչյանի, Գարիկի, Սոնայի, Ռեինկարնացիա բենդի մասնակցությամբ համերգը։ Համերգի հատուկ հյուրերն են եղել KAZKA և Hardkiss ուկրաինական խմբերը[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Երևանում բացվեց առաջին սքեյթ-պարկը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Երևանը ժամանակակից սքեյթ-պարկ կունենա
- ↑ Արմենիա, Sputnik (20210922T1149+0400). «Եվրոպական քաղաքի պես. Երևանը շուտով սքեյթ–պարկ կունենա». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Նոր Ժամանցի Վայր Երևանի Կենտրոնում». www.construction.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
{{cite web}}
: Text "Նորություններ" ignored (օգնություն); Text "Շինարարությունը Հայաստանում" ignored (օգնություն)