KAZKA (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
KAZKA
KAZKA MRPL City 2018.jpg
Ժանրերինդի փոփ
Գործունեություն2017
Կայքkazka.band

KAZKA (ուկր.՝ казка - հեքիաթ), ուկրաինական երաժշտական խումբ, որը կատարում է փոփ երաժշտություն՝ էլեկտրո-ֆոլկի տարրերով։ 2017 թվականին՝ խմբի ստեղծման պահից, վոկալիստ Ալեքսանդրա Զարիցկայան, սրնգահար Դմիտրի Մազուրյակը և բազմագործիքավորող Նիկիտա Բուդաշն արդեն հասցրել էին դառնալ ուկրաինական սենսացիա, «տարվա հայտնություն», առաջին ուկրաինալեզու խումբը, որն ընդգրկվել է «Shazam» համաշխարհային շքերթում, ուկրաինական արտիստների շարքում ՅուԹյուբյան ռեկորդակիր[1][2]։ Խմբի երգերը գլխավորել են շատ երկրների երաժշտական վարկանիշային աղյուսակները, այդ թվում՝ Ուկրաինայի, Լատվիայի, Բուլղարիայի, Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Ռուսաստանի[3], Կոլումբիայի։

Խմբի պրոդյուսերական և մենեջմենտային աշխատանքներով զբաղվում են Յուրի Նիկիտինը և «mamamusic» ընկերությունը։

Խմբին հաջողություն բերեց «Արտասվել եմ» (ուկր.՝ Плакала) երգը՝ ուկրաինական երգերի շարքում միաժամանակ գրանցելով մի քանի ռեկորդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Свята»[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ «KAZKA» խումբն իր մասին հայտարարեց 2017 թվականի մարտի 1-ին «Свята» երգի թողարկմամբ, որն անմիջապես դարձավ հիթ և գրավեց Ուկրաինայի ռադիոկայանի հանդիսատեսի ուշադրությունը։ Այս երգի հիման վրա նկարահանվեց խմբի դեբյուտային տեսահոլովակը։ Տեսահոլովակի ռեժիսորը Սերգեյ Տկաչենկոն է։ «Свята» երգը կարմիր գույնի երանգների մինիմալիստական աշխատանք է։ Միայն խմբի անդամներն են այնպիսին, ինչպիսին որ կան։ Առեղծվածային պատկերը լրացնում են հին սլավոնական խորհրդանիշները[4]: Ստեղծման պահին խումբը բաղկացած էր վոկալիստ Ալեքսանդրա Զարիցկայայից և բազմագործիքավորող Նիկիտա Բուդաշից (կիթառ, ստեղնաշարային գործիքներ), որն աշխատում է նաև երգերի վերադաշնակման և ձայնառեժիսորման վրա։

Մասնակցություն «X-Ֆակտոր» նախագծին[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին խումբը իր հեղինակային «Свята» երգով մասնակցեց «Իքս Ֆակտոր-8» շոուի ընտրական փուլին։ Նախագծում խմբի մարզիչը դարձավ Վերկա Սերդյուչկան։ 5-րդ թողարկման ժամանակ հանդիսատեսի քվեարկության արդյունքներով «KAZKA» խմբի երաժիշտները լքեցին շոուն[5]։ Նախագծից անմիջապես հետո խումբը ներկայացեց երկրորդ սինգլը՝ «Дива»-ն, որը պրեմիերայի օրը «iTunes» թոփ-աղյուսակում զբաղեցրեց առաջին հորիզոնականը[6]։

Տարվա վերջում «Karabas Live» առցանց ամսագրի համաձայն՝ խումբը ճանաչվեց «Տարվա լավագույն դեբյուտ»։

2018 թվականի սկզբին խմբի անդամ դարձավ Դմիտրի Մազուրյակը, որը նվագում է ավելի քան երեսուն փողային գործիք։ Նույն տարվա հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ խումբը կմասնակցի «Եվրատեսիլ»-ի ազգային ընտրության փուլին: Վիճակահանության արդյունքներով փետրվարի 10-ին խումբը «Дива» երգով ելույթ ունեցավ ազգային ընտրության առաջին կիսաեզրափակչում։ «KAZKA»-ն զբաղեցրեց վեցերորդ տեղը։

Դեբյուտային ալբոմ «KARMA»[խմբագրել | խմբագրել կոդը]

«KAZKA»-ն MRPL City փառատոնի ժամանակ, 2018

2018 թվականի ապրիլի 27-ին թվային հարթակներում տեղի ունեցավ խմբի «KARMA» դեբյուտային ալբոմի թողարկումը։ Ալբոմի կազմում ներառվեց տասը երգ՝ երեքը արդեն իսկ հայտնի՝ «Свята»-ն, «Дива»-ն և «Сама»-ն, «Скрябин» խմբի և Իրինա Բիլիկի «Мовчати» երգի նոր տարբերակը և վեց նոր ստեղծագործություն։ Հունիսի 1-ին խումբը կենդանի ձայնով ալբոմը ներկայացրեց կիևյան «Atlas» ակումբում կայացած առաջին մենահամերգի ժամանակ։ Համաձայն «Страна ФМ» ռադիոկայանի՝ «Дива» սինգլը ճանաչվեց որպես «փոփ-խմբի լավագույն երգ», իսկ խումբը` «լավագույն դեբյուտ»[7]։ Առաջին անգամ ուկրաինալեզու խումբը ներառվեց աշխարհի ամենահեղինակավոր շքերթներից մեկում՝ «ТОП 10 Global Shazam»-ում։ Դիտումների թվաքանակով «KAZKA»-ն դարձավ բացարձակ առաջատար հայրենական արտիստների շարքում և ընդգրկվեց YouTube-ի լավագույն 100 տեսահոլովակների կազմում[8]։

Բորիս Բարաբանովը, ամփոփելով 2018 թվականի արդյունքները, «Плакала» երգը դասեց անցյալ տարվա 16 լավագույն թրեքների շարքում։ Նա նշեց, որ երգը դարձել է ռուսական ռադիոկայանների ամենապահանջված ստեղծագործություններից մեկը, և որ տարիներ անց դա ռուսական հիթ-շքերթի գագաթնակետին հասած առաջին ուկրաինալեզու երգն է[9]։

«Եվրատեսիլ 2019»-ի ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 16-ին «KAZKA»-ն մասնակցեց «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի ազգային ընտրության փուլին՝ իր առաջին անգլալեզու «Apart» սինգլով[10][11]։

Քվեարկության արդյունքներով խումբն այդ փուլում զբաղեցրեց երրորդ տեղը։ Նախընտրական փուլի հաղթողի և երկրորդ տեղը զբաղեցրած խմբի հրաժարվելուց հետո «KAZKA»-ն առաջարկ ստացավ Ուկրաինան ներկայացնել Եվրատեսիլ 2019 երգի մրցույթին, սակայն հրաժարվեց՝ մեկնաբանելով․

Aquote1.png Մեզ պետք չէ հաղթանակ ամեն գնով։ Մեր առաքելությունն է մեր երաժշտությամբ միավորել մարդկանց, այլ ոչ թե գժտություն առաջացնել։ НОТУ-ի առաջարկին մենք ունենք հստակ պատասխան․ մենք չենք մասնակցի Եվրատեսիլ 2019-ին[12]։ Aquote2.png

Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդրա Զարիցկայա - վոկալ (2017-առ այսօր)
  • Նիկիտա Բուդաշ - ստեղնաշարային գործիքներ, կիթառ (2017-առ այսօր)
  • Դմիտրի Մազուրյակ - փողային գործիքներ (2018-առ այսօր)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Նկարագրություն
«KARMA»
  • Ամսաթիվ՝ 2018 թվականի ապրիլի 27
  • Լեյբլ՝ Mamamusic
  • Ձևաչափ՝ Digital

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 - «Свята»
  • 2017 - «Дива»
  • 2018 - «Сама»
  • 2018 - «Плакала»

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
2017 «Свята» Սերգեյ Տկաչենկո «KARMA»
2018 «Дива»
«Плакала» Եկատերինա Ցարիկ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 - ըստ FDR MEDIA-ի՝ «Свята» երգը ներառվել է ամենաշատ լսվող երգերի տասնյակում՝ զբաղեցնելով 9-րդ տեղը, ինչպես նաև դարձել «Տարվա բացահայտում»։

2017 - ըստ Karabas Live առցանց ամսագրի՝ երգը ճանաչվել է «Տարվա լավագույն դեբյուտ»։

2017 - ըստ YUNA երաժշտական մրցանակաբաշխության՝ ճանաչվել է «Տարվա բացահայտում»։

2018 - խումբը դարձել է Եվրատեսիլ 2018 երգի մրցույթի նախընտրական փուլի մասնակից։

2018 - «Плакала» երգն առաջին անգամ ուկրաինական երաժշտության պատմության մեջ ընդգրկվել է Shazam ծառայության համաշխարհային հիթ-շքերթի լավագույն տասնյակում։

2018 - ըստ «M1 Music Awards»-ի՝ «Плакала» երգը ճանաչվել է «Տարվա հիթ»։

2018 - ըստ «M1 Music Awards»-ի՝ խումբը ճանաչվել է «Տարվա հայտնություն»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «YouTube»։ www.youtube.com։ Վերցված է 2018-12-25 
  2. «Рекорд! Український хіт вперше отримав більш ніж 36 млн переглядів на YouTube» (uk-UA)։ acc.cv.ua։ Վերցված է 2019-02-27 
  3. Russia Radio – Top Week Hits. Wayback Machine-ի միջոցով: (archived Փետրվար 15, 2019) Tophit Music Charts
  4. «Ничего святого в клипе Kazka» (ռուսերեն)։ www.buro247.ua։ Վերցված է 2018-12-25 
  5. «Группа KAZKA о любви, родителях и творческих конфликтах» (ru-RU)։ Х-Фактор։ 2017-12-11։ Վերցված է 2018-12-25 
  6. «Музыка: герои 2017-го»։ bit.ua։ 2017-12-28։ Վերցված է 2018-12-25 
  7. «Рейтинг. Найпопулярніші пісні на українському FM-радіо у 2017 році»։ The Village Україна։ 2017-12-28։ Վերցված է 2018-12-25 
  8. Ukraine Top 20. Top40-Charts.com Проверено 26 февраля 2019
  9. Борис Барабанов Слушая 2018-й. Плейлист главных песен года от Бориса Барабанова // Коммерсантъ. — 2019-12-31.
  10. «Украинцы назвали фаворитов Евровидения 2019: кто эти люди»։ rbc.ua։ 10.01.2019։ Արխիվացված է օրիգինալից 12.01.2019-ին։ Վերցված է 12.01.2019 
  11. «Євробачення-2019: KAZKA представила пісню, з якою йде у нацвідбір»։ espreso.tv (ուկրաիներեն)։ 01.02.2019։ Արխիվացված օրիգինալից 02.02.2019-ին։ Վերցված է 01.02.2019 
  12. Заявление группы KAZKA / instagram.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]