Jump to content

Սոնա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոնա Սարկիսյան կամ պարզապես ՍՈՆԱ (հուլիսի 15, 1973(1973-07-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փոփ, ջազ երգիչ, հեռուստադերասան։ Հայաստանի ձայնը նախագծի առաջին և երրորդ եթերաշրջանների ժյուրիի անդամ։

Սոնա
Sona Sarkisyan
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՍոնա Սարկիսյան
Ի ծնե անունՍոնա Սարգսյան
Նաև հայտնի է որպեսSona
Ծնվել էհուլիսի 15, 1973 (52 տարեկան)
Հայաստան Երևան, Հայաստան[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան և  Ռուսաստան
ԺանրերՓոփ
ՄասնագիտությունԵրգիչ, հեռուստադերասան
ԳործիքներՎոկալ
Գործունեություն1992 թ.-այժմ
Կայքsona.ru

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնան ծնվել է 1973թվականի հուլիսի 15-ին Երևանում։ Իգիթյանի անվան մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնում երգչուհին հաճախել է Աշոտ Բզնունու ջազ խումբ, որտեղից էլ սկսվել է նրա կարիերան։↵Երգչուհու սոլո կարիերան սկսվել է 1991 թ.-ին։ Նույն թվականին մասնակցել է «Առավոտյան աստղ» մրցույթին՝ հասնելով եզրափակիչ փուլ և ձայնագրել է իր առաջին "SONA" ալբոմը, որը հրատարակվել է Իսպանիայում։ Այնուհետև թողարկել է 2 տեսահոլովակ՝ "Back to the Ancient World" և "Stay with Me"։ Այդ ընթացքում համագործակցել է պրոդյուսեր Ի. Պրիգոժինի հետ։ 1996 թվականին ռեժիսոր Միքայել Դովլաթյանի հրավերով մասնակցել է «Մեր բակը» հումորային երաժշտական ​​ֆիլմի նկարահանումներին, որը մեծ ճանաչում է ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ 1997թ. Սոնան Արմեն Մարտիրոսյանի հետ վերականգնում է Հայաստանի պետական ​​ջազ նվագախումբը՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։ Պետական ​​նոր ջազ նվագախմբի գեղարվեստական ​​ղեկավարն է դառնում Արմեն Մարտիրոսյանը, իսկ երգչուհին ինքն է դարձել դրա մենակատարը։ 2006 թվականին երգչուհին երկու նոր տեսահոլովակ է թողարկել։ Առաջին տեսահոլովակը` «Все пройдет», որի ռեժիսորն է Ալան Բադոևը, իսկ երկրորդը՝ «Сердце плачет» ռեժիսոր` Սոմյոն Գորով։ 2008 թվականը սկսվում է «Все пройдет» ալբոմի թողարկմանը նվիրված մենահամերգով, որը տեղի է ունենում Մոսկվայում։ Նույն թվականին Սոնան դուետ է ձայնագրում համաշխարհային փոփ աստղի՝ GIPSY KINGS-ի մենակատար Մանոլոյի հետ և լույս է տեսնում նրանց «Luna en el Anima» երգը։ 2011 թվականին Սոնան պարգևատրվել է Կիլիկյան ասպետի խաչ շքանշանով։ Նույն թվականին երգչուհին զուգերգով հանդես է եկել Կրեմլում Մհեր Արմենիայի հետ՝ Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգի շրջանակներում։ 2013 թվականին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում հանդես է եկել մենահամերգով։ 2014 թվականին երգչուհին ձայնագրեց նոր դուետ Քևին Մակքոյի հետ` «Do What You Do», իսկ տեսահոլովակ նկարահանեց ռեժիսոր Արեն Բայադյանը։ 2015 թվականին Սոնան ստացավ «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» ամենամյա ազգային մրցանակը, մասնակցեց «У беды нет нации» բարեգործական համերգին, կատարեց զուգերգ Վլադ Ստաշևսկու հետ «Я не буду тебя больше ждать» և դուետ ձայնագրեց «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Մաշա Մնջոյանի հետ։ 2016 թվականին տեղի ունեցավ «Baila Soledad» դուետի տեսահոլովակի պրեմիերան, սա երկրորդ դուետն էր «Gipsy Kings» խմբի լեգենդար Մանոլոյի հետ։ Նույն տարում տեսահոլովակ է թողարկել երգիչ Մհեր Արմենիայի հետ «You are my life», որի ռեժիսորն է Արեն Բայադյանը։ Նույն թվականին լույս է տեսել նաև նրա «Самые родные в мире люди» երգը. Երգի հեղինակն էր` Կոնստանտին Գուբինը։ 2017թվականին լույս է տեսնում արդեն իսկ «Մեր բակից» սիրված Սոնա-Մկո զույգի դուետը` «У любви свои причины»: 2018թվականին լույս է տեսնում Սոնայի և Արա Մարտիրոսյանի «40 градусов» դուետը, որը դառնում է հիթ և անչափ սիրվում է հանդիսատեսի կողմից։ Հաջողակ դուետից հետո 2021թվականին լույս է տեսնում նրանց նոր դուետը` «Брат мой»: 2019թվականին հրապարակվում է նրա «Пой пой», «Я в молитвах за вас», երգերը, 2020թվականին` «Мой брат», «Իսկական ընկեր» երգերը։ 2021թվականին լույս է տեսնում նրա «Твой ангел» երգը։ Նույն թվականի մարտին Սոնան բարեգործական համերգ է տալիս «Твой ангел» խորագրով, որը նվիրված էր Արցախի հերոսներին և մենահամերգին հրավիրված էին միայն զինվորները և նրանց մայրերը, քույրերը։ 2022թվականին լույս է տենսում նրա «Կարոտում» երգի տեսահոլովակը և «Ամենա մամ» դուետը Նիկ Եգիբյանի հետ, 2023թվականին` «Лучшая сестра» երգը: Նույն թվականին Սոնան ձայնագրում է Հայկոյի երգերից «Любимая» երգը ի հիշատակ Հայկոյին։ 2023ին լույս է տեսնում նաև Սոնայի Երևանին նվիրված երգը։ 2024թվականին Սոնայի առաջարկով Ռազմիկ Ամյանի հետ հանդես են գալիս դուետով, որը կոչվում է «Գիտես»։

Հայաստանի ձայնը նախագծի առաջին և երրորդ եթերաշրջանների ժյուրիի անդամ։ Նրա թիմի մասնակիցներ` Մաշա Մնջոյանը 2013թվականին և Ռաիսա Ավանեսյանը 2014թվականին ճանաչվել են մրցույթի հաղթողներ։ Օվակիա մրցանակաբաշխության ընթացքում նոմինացվել է որպես ամենալավ ռոք երգչուհի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Sona- Armenian Pulse Radio & Entertainment». armenianpulse.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  • «Интервью с певицей Сона | Miacum.am». miacum.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]