Տիգրան Պետրոսյանի հուշարձան (Երևան, Օղակաձև զբոսայգի)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Պետրոսյանի հուշարձան (այլ կիրառումներ)
| Տիգրան Պետրոսյանի հուշարձան | |
|---|---|
Տիգրան Պետրոսյանի հուշարձանը | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Կարգավիճակ | Հայաստանի պետական հուշարձան ID 1.6/151.1 |
| Համայնք | Կենտրոն |
| Գտնվում է | Օղակաձև զբոսայգի |
| Բարձրություն | 3 մ |
| Քանդակագործ(ներ) | Արա Շիրազ |
| Ճարտարապետ(ներ) | Կառլեն Անանյան |
| Հիմնադրում | 1989 |
| Նյութ | բրոնզ, գրանիտ |
| Շինարարության սկիզբ | 1989 |
| Շինարարության ավարտ | 1989 |
| Ներկա վիճակ | կանգուն
|
Տիգրան Պետրոսյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան մոտ, տեղադրվել է 1989 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճարտարապետ՝ Կառլեն Անանյան
- Քանդակագործ՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Շիրազ
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 3 մետր է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի արձանը տեղադրվել է 1989 թվականին նրա անվան շախմատիստի կենտրոնական տան մոտ[1]։
Սա Տիգրան Պետրոսյանի առաջին արձանն է Երևանում. երկրորդը 2006 թվականին տեղադրվել է Դավթաշեն թաղամասում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տիգրան Պետրոսյանի հուշարձանը խոշոր պլանով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տիգրան Պետրոսյանի հուշարձան (Երևան, Օղակաձև զբոսայգի) կատեգորիայում։ |