Կառլեն Անանյան
Կառլեն Անանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1924[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 19, 2011 (87 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1953)[1] |
Աշխատավայր | Հայպետնախագիծ և Երևանի քաղաքապետարան |
Ուշագրավ աշխատանքներ | Տիգրան Պետրոսյանի հուշարձան |
Պարգևներ | |
Կառլեն Անանյան Վիքիդարանում |
Կառլեն Մարտիրոսի Անանյան (սեպտեմբերի 21, 1924[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 19, 2011, Մոսկվա, Ռուսաստան), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971), Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի պրոֆեսոր (1996), թղթակից անդամ (1999)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1953 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1953-1964 թթ. աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1986-1990 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ[3]։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառլեն Անանյանի նախագծերով Երևանում կառուցվել են էստակադով ուղանցույց (1966), Քիմռեակտիվների (1966), Վեդիում՝ գինու գործարանները, Սոչիում՝ պանսիոնատ (1974), Հայրենական պատերազմում (1941-1945 թթ.) զոհված մարտիկներին (1975 թ., Վերիշեն՝ ԼՂՀ, 1985 թ., Նոյեմբերյան), 1988 թ. ավիավթարի զոհ հարավսլավացի օդաչուներին (1990 թ., Երևան), Տիգրան Պետրոսյանին նվիրված հուշարձանները և այլն։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1974 թ., 1985 թ.), Մոսկվայում (1999 թ.)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 365.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 365)։ ![]() |