Արա Շիրազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Շիրազ (այլ կիրառումներ)
Արա Շիրազ
Արամազդ Կարապետյան
Արա Շիրազ.jpg
Ծնվել է հունիսի 8, 1941({{padleft:1941|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:8|2|0}})
Ծննդավայր Երևան
Մահացել է մարտի 18, 2014({{padleft:2014|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:18|2|0}}) (72 տարեկանում)
Վախճանի վայրը Երևան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Ստեղծագործություն(ներ) Անդրանիկ Օզանյանի հուշարձան, Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան, Հովհաննես Շիրազի հուշարձան, Տիգրան Պետրոսյանի հուշարձան և Պարույր Սևակի հուշարձան
Մասնագիտություն քանդակագործ
Ծնողներ հայր՝ Հովհաննես Շիրազ, մայր՝ Սիլվա Կապուտիկյան
Հարազատներ եղբայր՝ Սիփան Շիրազ և Վանանդ Շիրազ
Ara Shiraz Վիքիպահեստում

Արա Շիրազ, Արամազդ Հովհաննեսի Կարապետյան (հունիսի 8, 1941, Երևան - մարտի 18, 2014, Երևան), հայ քանդակագործ, ՀՀ Ժողովրդական նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Շիրազը 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է։

1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1987-1993 թթ.՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ։

Մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդությունից հետո։ Քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել 2014 թ. փետրվարի 24-ին։ Բժիշկներն ախտորոշել էին գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, զարգացել էր պոլիօրգանային անբավարարություն[1]։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թթ. հայ կերպարվեստում գեղարվեստական ձևերի թարմացման« պլաստիկայի ազգային ավանդույթների յուրացման միտումներն արտահայտվել են Շիրազի գործերում[3]։

  • «Անտունի», 1969, թուջ, ԺԱԹ, Երևան
  • «Ներբող» 1970, թրծակավ, ԺԱԹ, Երևան
  • «Վահանով կինը», 1970, դրվագված պղինձ
  • «Անի» հյուրանոց, Երևան

1970-ական թթ. Շիրազի արտահայտչամիջոցները դարձել են առավել վավերագրական, բազմազան։

Մոնումենտալ և մոնումենտալ դեկորատիվ գործերից են՝

Հեղինակ է բազմաթիվ այլ քանդակների՝

Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի աջ անկյունում տեղադրված Անդրանիկ Օզանյանի հուշարձանի հեղինակն է (2002 թ.)։ Այն հարցին, թե ինչու է նա Անդրանիկին երկու ձիերի վրա է քանդակել, նա պատասխանել է, որ երկու ձիերը խորհդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները, «դարերով բաժանված երկիր, մեր միանալու պատգամը և ազգային ազատագրական պայքար՝ Անդրանիկը երդում է ուտում՝ հայացքը Մասիսին ուղղելով»[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մահացել է քանդակագործ Արա Շիրազը
  2. Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007. 
  4. «AZG Armenian Daily - WAP-version»։ www.azg.am։ Վերցված է 2016-06-08 
  5. «HHpress.am»։ www.hhpress.am։ Վերցված է 2016-06-08 
  6. http://www.a1plus.am/am/society/2002/12/25/2458

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]