Դավթաշեն (վարչական շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դավթաշենից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավթաշեն (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Դավթաշեն
Arargats&ArailerFromArabkir.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակԵրևանի վարչական բաժանում
Մտնում էԵրևան
ԲԾՄ1120 ± 1 մետր
Վարչական շրջանի ղեկավարՌոման Համբարձումյան
Պաշտոնական լեզուներհայերեն
Բնակչություն42 400 մարդ (2015)[1]
Տարածք6,71 կմ²
(2.9 %)
Yerevan-Districts-hy-Davtashen-District.svg
Ժամային գոտիUTC+4
yerevan.am/en/districts/davtashen/

Դավթաշեն, վարչական շրջան Երևանում։

Դավթաշեն վարչական շրջան (Դավիթաշեն), Երևան քաղաքի 12 վարչական շրջաններից մեկն է։ Այն սահմանակից է Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններին։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, իսկ արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին։ Տարածքը՝ 654 հեկտար, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 2.9%-ը։ Բնակչությունը կազմում է 42.5 հազար մարդ։

Երկու տարի անընդմեջ դարձել է լավագույն վարչական շրջան՝ Երևան քաղաքի վարչական շրջանների 2012 թ., 2013 թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներով։

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը գործում է Դավթաշենի 3-րդ թաղամասի վարչական շենքում։

Վարչական շրջանում գործում է 5 նախադպրոցական հաստատություն, 6 հանրակրթական դպրոց, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց, 1 գրադարան, 1 շախմատի դպրոց, 1 լողավազան, Արդարադատության ակադեմիա։ Ինչպես նաև գործում են առևտրի, հանրային սննդի և սպասարկումների 298 փոքր և միջին օբյեկտներ։

Դավթաշենում գործում է 1 պոլիկլինիկա, Անձնագրերի և վիզաների վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավթաշենը հայտնի է եղել Առաջին գյուղ անվանումով։ Ընդգրկված է եղել Երևանի Շահումյանի շրջանի կազմում և գտնվում է Հրազդան գետի աջ ափին։ 1939 թ.-ին Հայաստանում «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակը տոնելու օրը գյուղը վերանվանվել է Դավթաշեն։ Տարածքը մինչ օրս կրում է այդ անունը։

Խորհրդային տարիներին Երևան քաղաքը շարունակեց աճել, զարգանալ, իր տարածքն ընդլայնել՝ շրջապատի արվարձանները իր մեջ ընդգրկելով։ Այդ ընդարձակման ընթացքում Հրազդան գետի վրա կառուցվեցին մի քանի կամուրջներ, որոնք Շահումյանի շրջանը սերտորեն կապեցին քաղաքի հետ։ 1970-ական թվականներին Դավթաշեն գյուղը Երևանի մաս դարձավ։ Արդեն 1984 թ.-ին Հայկական ՍՍՀ Երքաղսովետի գործկոմի որոշմամբ՝ հատկացվում է 223,0 հա հողամաս՝ Դավթաշեն բնակելի թաղամասի շինարարության համար։

Խորհրդային ժամանակաշրջանում, երբ 80-ական թվականներին Երևանը բաժանված էր 8 վարչական շրջանների, այժմյան Աջափնյակն ու Դավիթաշենը Մաշտոցի շրջանի կազմում էին։

1996 թ.-ին «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի օրենքի ընդունումից հետո Դավթաշենը դառնում է Երևան քաղաքի թաղային համայնք։ Իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2009 թ. դառնում է վարչական շրջան։

Երբ կազմավորվել է Դավթաշեն համայնքը՝ 1996-1999 թթ., ղեկավարել է Ռուբեն Գևորգյանը, 1999-2008 թթ.՝ Սուրիկ Ղուկասյանը, 2008-2012 թթ.՝ Արթուր Գևորգյանը, 2012-2018 թթ.՝ Ռուսլան Բաղդասարյանը, իսկ 2018֊2021 թթ՝ Միքայել Թումասյանը։

2021 թվականին Երևանի քաղաքապետարանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել է Սաշա Կատվալյանը[2]։

Քույր և գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավթաշեն վարչական շրջանը գործընկեր է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի հետ։

Դավթաշեն վարչական շրջանն ունի քույր քաղաք՝ Ֆրանսիայի Անտոնի քաղաքը, որի հետ քույրացման արձանագրություն է ստորագրվել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավթաշենին կից Հրազդանի կիրճը և Դավթաշենի մի հատվածը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]