Սրբոց Նահատակաց եկեղեցի (Դավթաշեն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Նահատակաց եկեղեցի (այլ կիրառումներ)
Սրբոց Նահատակաց եկեղեցի | |
---|---|
![]() Սրբոց Նահատակաց եկեղեցի | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 2003 |
Շինանյութ | տուֆ և մարմար |
![]() | |
![]() | |
Սրբոց Նահատակաց եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ կամրջի հարևանությամբ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումն սկսվել է 1996 թվականին՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հովանավորությամբ և վերջինիս առանձատան հարևանությամբ։ Հիմնօրհնեքը կատարվել է 1996 թվականի հուլիսի 31-ին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հայրապետության օրոք։ Առաջին պատարագը եկեղեցում մատուցվել է 2003 թվականի ապրիլի 6-ին։ Սրբոց Նահատակաց եկեղեցին նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին։
Եկեղեցու նախագծի հեղինակն է Լևոն Ումեդյանը։ Եկեղեցին գմբեթավոր է։ Կառուցված է մոխրագույն տուֆից, հատակը, Սուրբ Սեղանը և ավազանը մարմարապատ են։ Եկեղեցու զարդաքանդակներով փայտե դուռը պատրաստել է Արսեն Փանոսյանը[1]։