Ռեդիսոն Բլու Հոթել Երևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ռեդիսոն Բլու Հոթել Երևան
Radisson Blu Hotel, Yerevan
Radisson Blu Hotel, Yerevan616.jpg
Տեսակհյուրանոց
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԱզատության պողոտայի 2/2
ՓողոցԱզատության պողոտա
Հարկեր8
ՍպասարկողRadisson Hotels
Հիմնադրված է2005
Բացված2005
Կոորդինատներ: 40°11′49.0000000984″ հս․ լ. 44°31′8.0000001004071″ ավ. ե. / 40.196944444471775° հս․. լ. 44.518888888916777091° ավ. ե. / 40.196944444471775; 44.518888888916777091
Պաշտոնական կայք

Ռեդիսոն Բլու Հոթել Երևան (անգլ.՝ Radisson Blu Hotel, Yerevan), «Կարլսոն Ռեզիդոր» ընկերության «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային ցանցին պատկանող 5 աստղանի հյուրանոց Երևանում[1]: Ի սկզբանե հյուրանոցը բացվել է 2005 թվականին որպես «Գոլդեն Փելես Երևան» հյուրանոց: 2014-2016 թվականներին հյուրանոցն ընդլայնվել և բարեկարգվել է: Վերաբացվել է 2016 թվականի հուլիսին որպես «Ռեդիսոն Բլու Հոթել Երևան»[2]:

Հյուրանոցը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ազատության պողոտայի 2/2 հասցեում[3], Հաղթանակ զբոսայգու տարածքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոցի շենքը 2008 թվականին, նախքան բարեփոխումները

2005 թվականի մայիսի 31-ին Երևանի Հաղթանակ զբոսայգու տարածքում բացվել է «Գոլդեն Փելես Հոթել Երևանը»[4]: Հյուրանոցի կառուցման ընթացքում տարածքում կտրվեցին հազարավոր ծառեր: Հյուրանոցի բացմանը մասնակցել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բացման պահին հյուրանոցն ունեցել է 66 հյուրասենյակ:

2014 թվականին հյուրանոցը ժամանակավորապես փակվել է վերակառուցման և ընդլայնման համար։ 2016 թվականի հուլիսի 12-ին բարեկարգված հյուրանոցը բացվել է «Ռեդիսոն Բլու Հոթել Երևան» անվան ներքո։ Հյուրանոցային համալիրի բացման արարողությանը մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը[5]՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ[6]:

Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոցն ունի 142 սենյակ, այդ թվում՝ 19-ը բարձրակարգ համարներ են (այդ թվում՝ թագավորական, նախագահական սենյակներ)[7], 6-ը համաժողովի սրահներ, ռեստորաններ և բարեր:

Հյուրանոցում գործում է 1000 քմ տարածք զբաղեցնող «Տեռա-ՍՊԱ» համալիրը, որն ներառում է սպա-խնամքի 7 խցիկ, չոր սաունա, թուրքական բաղնիք, ֆիթնես կենտրոն և թենիսի կորտ: Կենտրոնի տարածքում գործում է նաև 25 մ երկարությամբ փակ լողավազան, որը Երևանի հյուրանոցային լողավազաններից ամենամեծն է:

Հյուրանոցի ձեղնահարկի «ԱդԱստրա» բացօթյա ռեստորանն առաջարկում է տարբեր խոհանոցների խորտիկներ, միջազգային խոհանոց, հատկապես գրիլ-բարում պատրաստված սթեյքեր: Ռեստորանից բացվում է Երևանի և Արարատ լեռան հրաշալի տեսարաններից մեկը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]