Վերնիսաժ (Երևան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերնիսաժ (այլ կիրառումներ)
![]() | |
Տեսակ | Վերնիսաժ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Կոորդինատներ: 40°10′32.829600100008″ հս․ լ. 44°31′6.4596001000074″ ավ. ե. / 40.17578600002777733° հս․. լ. 44.518461000027777175° ավ. ե. |
Վերնիսաժ (ֆր.՝ vernissage), բացօթյա տոնավաճառ Երևանի կենտրոնում, Բյուզանդ-Խանջյան փողոցների հատման հատվածում։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնիսաժը ձևավորվել է 1980-ական թվականների կեսերին Երևանում՝ Մարտիրոս Սարյանի անվան այգու տարածքում, որտեղ հիմնականում նկարներ են ցուցադրվել։ Ժամանակի ընթացքում Վերնիսաժը բաժանվել է 2 մասի՝ նկարիչների մի մասը մնացել է Մարտիրոս Սարյանի այգում, մյուս արվեստագետների ու արհեստավորների համար տեղ է հատկացվել Հանրապետության Հրապարակին կից այգում:
Վերնիսաժում վաճառվում են հայ արվեստագետների ձեռքի աշխատանքները, արվեստի նմուշներ, կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, ոսկերչական իրեր, գորգեր, նկարներ Հայաստանի լանդշաֆտների պատկերմամբ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, փայտե, կավե, մետաղե, խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, նաև խորհրդային տարիների հետաքրքիր իրեր՝ գրքեր, կենցաղային պարագաներ[1][2]։
2016 թվականին Երևանի քաղաքապետրանը «Վերնիսաժում» իրականացնում է նորոգման, արդիականացման և բարեկարգման ծրագիր[3][4]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վերնիսաժ` հին վայր, նոր տեսք. Երևանի զբոսաշրջիկների սիրված վայրը ենթարկվում է քաղաքապետարանի բարեփոխումներին - Ակնարկներ | ArmeniaNow.com»։ www.armenianow.com։ Վերցված է 2016-08-15
- ↑ Վերնիսաժ` հին վայր, նոր շունչ ու թարմ տեսք - Հրապարակ
- ↑ Sputnik։ «Նորացված Վերնիսաժ. Հայաստանի ողջ կոլորիտը` մեկ տարածքում»։ armeniasputnik.am։ Վերցված է 2016-08-15
- ↑ «Երևանյան «Վերնիսաժի» բարեկարգման ծրագիրը պետք է բոլորի «սրտով լինի». քաղաքապետ»։ newsarmenia.am։ Վերցված է 2016-08-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վերնիսաժ (Երևան) կատեգորիայում։ |