Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Տեսակդպրոց և educational complex
Հիմնադրված է1989
Անվանված էՄխիթար Սեբաստացի
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Կայքmskh.am
Կոորդինատներ: 40°10′9.8400001000112″ հս․ լ. 44°26′22.920000100007″ ավ. ե. / 40.169400000027778219° հս․. լ. 44.43970000002777709° ավ. ե. / 40.169400000027778219; 44.43970000002777709
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը գտնվում է Հայաստանում
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ուսումնական հաստատություն Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։

Կրթական ծրագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքը։ ՏՏ-ները և օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից։ Սովորողի նախասիրությունը ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում։

Կրթահամալիրում գործում են բազմաթիվ ակումբներ, որոնցից են Գիտակների ակումբը, Անգլախոսների ակումբը, Հայրենագիտական ակումբը, Տիեզերք ակումբը, Էկոլոգների ակումբը, Բուսաբանների ակումբը, Երիտասարդ քիմիկոսների ակումբը, TV ակումբը և այլն։

Մասնաճյուղ ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնաճյուղ-լրացուցիչ կրթության դպրոցներ և ուսումնական կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երաժշտության և պարի դպրոց
  • Դպրոց բնության գրկում (նախաբանակային պատրաստության ճամբար)
  • Բնասերի դպրոց (Սեբաստացի ագարակ)
  • Գեղարվեստի դպրոց
  • Կենտրոն (Սեբաստացի մոլ)
  • «Տիգրան Հայրապետյան» գրադարան
  • Մանկավարժական աջակցության
  • Հայրենագիտական-արշավախմբային կայան
  • Հրատարակչություն
  • Մեդիագրադարան
  • Mskh.am
  • Մարզադպրոց
  • Շախմատի դպրոց

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]