Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի (Երևան)
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի | |
---|---|
Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցին 2019 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մայր տաճար և մշակութային ժառանգություն |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Քանաքեռ, Հայաստան Երևան |
Հասցե | ք․ Երևան, Զաքարիա Սարկավագի փ. 68[1] |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Թեմ | Երևանի և Հայաստանի |
Օծման թվական | 1916 |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Հիմնական ամսաթվերը | 1916 |
Ներկա վիճակ | Գերազանց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Առաջնորդ | Արսենի Գրիգորյանց |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Ֆյոդոր Վերժբիցկի |
Ճարտարապետական ոճ | Ռուսական |
Կառուցման սկիզբ | 1912 թվական |
Կառուցման ավարտ | 1916 թվական |
Հիմնադրված | 1916 |
Գմբեթ | 2 |
Intercession of the Holy Mother of God Church Վիքիպահեստում |
Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի (ռուս.՝ Храм Покрова Пресвятой Богородицы), ռուսական ուղղափառ եկեղեցու գլխավոր տաճարը Հայաստանում։ Ավագ երեցն է Արսենի Գրիգորյանցը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցին կառուցվել է 1913-1916 թվականներին՝ Քանաքեռ գյուղում՝ Երևանից 7 կմ հեռավորության վրա։ Այն նախատեսված էր Կուբանի կազակների զորքի Պոլտավական առաջին զորամասի զինվորների համար, ովքեր ծառայում էին Երևանում։ Եկեղեցին կառուցվել էր ռուսական ավանդական ճարտարապետական ոճով։ Ճարտարապետն էր Ֆյոդոր Միխայլովիչ Վերժբիցկին։ Մինչև 1917 թվականը կառուցվել են նմանատիպ 60-ից ավելի եկեղեցիներ՝ ամբողջ Ռուսական կայսրության տարածքում։
Սկզբնական ժամանակավոր եկեղեցին կոչվում էր աստվածապաշտ Ալեքսանդր Նևսկի իշխանի անունով՝ զինվորականների համար նախատեսված լինելը ընդծելու համար։ 1906 թվականի հունվարի 26-ին տեղի է ունենում եկեղեցու պաշտոնական օծումը։ Կազակների զորամասը, որի համար կառուցվել էր եկեղեցին, այստեղ էր արդեն շուրջ 80 տարի՝ 1827 թվականից, երբ ռուսական զորքերը ու հայ կամավորական ջոկատները ազատագրեցին Երևանը և վերացրին արևելահայերի համար չարիք դարձած Երևանի խանությունը։
Խորհրդային իշխանության ժամանակ եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ, ապա՝ ակումբ զինվորականների համար. 1991 թվականին, Հայաստանի անկախացումից հետո, եկեղեցին վերաբացվում է։ 2000 թվականին եկեղեցին վերանորոգվել է, ավելացվել են զանգակատունը և գմբեթը, որոնք նախատեսված չեն եղել նրա կառուցման ժամանակ։
19-րդ դարում թուրքական մզկիթի հիմքերով սարքված եկեղեցին հիմնահատակ ավերվում է խորհրդային իշխանությունների հրամանով։
Հայրապետական այցեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ Հայաստան էր ժամանել Համայն Ռուսիո պատիարք Կիրիլը, ով պաշտոնական այցի շրջանակներում այցելում է մայր եկեղեցի։ Այցի ընթացքում նա նշեց, որ Երևանում կկառուցվի ևս մեկ ռուսական եկեղեցի, որի համար Հայաստանի կառավարությունը տարածք է հատկացրել, իսկ շինարարությունը կատարվելու է Ռուսաստանի հայերի միության միջոցներով։
2010 թվականի մարտի 17-ին Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն և Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը այցելեցին Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Նրանց ուղեկցում էին Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերը և ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակության անդամները[2]։
Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցում Կիրիլլը ծես իրականացրեց, ապա ողջույնի խոսքով դիմեց հավաքվածներին, որոնց թվում էր Գյումրիում տեղակայված 102-ամյա ռուսական բազայի զինվորները[2]։ Նա օրհնեց եկեղեցին կառուցողներին և կառուցմանը օժանդակողներին, որոնց թվում կային ՌԴ և Հայաստանի մի շարք պաշտոնատար անձինք։ Ռուսական զինվորական գերեզմանատան վերականգնման և Գյումրիում հայ և ռուս ժողովուրդների Բարեկամության կամարի շինարարության համար Սերգիյ Ռադոնեժսկու մեդալով պարգևատրվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը[2]։
Ռուսիո պատրիարքը նվիրել է Կազանի սուրբ Տիրամոր սրբապատկերը։ Տաճարին իր նվերն է մատուցել Գարեգին Բ-ն՝ հայ գեղանկարիչների կողմից պատրաստած Վլադիմիրի Տիրամոր պատկերը[2]։ Հոգևոր հայրապետներին իր նվերները հանձնեց նաև եկեղեցու քահանան՝ ավագ երեց Արսենի Գրիգորյանցը։
2012 թվականին նշվել է եկեղեցու հիմնադրման 100 ամյակը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
արևելյան թև
-
արևմտյան թև
-
Զանգակատուն
-
Մուտք
-
Ժամատուն
-
Խորան
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցիտովիչ Գ. Ա. Զորքի և նավատորմի եկեղեցիներ. Պյատիգորսկ, 1913, (ռուսերեն)
- Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցը եկեղեցի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.12/4 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի (Երևան) կատեգորիայում։ |
|