Երևանի կենդանաբանական այգի
| Երևանի կենդանաբանական այգի | |
|---|---|
| Տեսակ | կենդանաբանական այգի |
| Տեղագրություն | Երևան |
| Հիմնադրված | 1940 |
| Այցելուների թիվ | 2020 թվական՝ 116.959[1] |
| Տարածք | 35 հեկտար |
| Կայք | zoo.am(հայ.) |
| 40°11′46″N 44°33′02″E / 40.196°N 44.5505°E | |
Երևանի կենդանաբանական այգի, գիտահետազոտական հիմնարկ։ Հիմնադրվել է 1940 թվականին։ Տարածքը 85 000 մ² է, որից կենդանիների համար նախատեսված կառույցներինը՝ 52 000 մ²։

Հիմնական խնդիրներն են վայրի գենոֆոնդի պահպանումը, անազատ պայմաններում հազվագյուտ և ոչնչացող տեսակների բազմացումը, կլիմայավարժեցման մեթոդների ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև բնապահպանական գիտելիքների տարածումը։
Կենդանաբանական այգու վանդակներում կամ ցանկապատված տարածքներում պահվում են կենդանիների և թռչունների շուրջ 183 տեսակ, որից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում, իսկ 50-ը՝ Հայաստանի Կարմիր գրքում։
Երևանի կենդանաբանական այգու կենդանիների տեսակային և քանակական կազմը (2005)
| Տեսակներ | Տեսակների քանակը | Գլխաքանակը |
|---|---|---|
| Երկկենցաղներ | 3 | 5 |
| Սողուններ | 32 | 71 |
| Կաթնասուններ | 50 | 120 |
| Ձկներ | 25 | 405 |
| Թռչուններ | 59 | 518 |
| Այլ կենդանիներ | 14 | 1320 |
| Ընդամենը | 183 | 2339 |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի կենդանաբանական այգու ստեղծման գաղափարը կապվում է 20-րդ դարի 30-ական թվականների հետ, բայց այգու ստեղծման գաղափարն իրականանում է 1940 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ։ Այսպիսով՝ 3 հեկտար տարածության վրա հիմնվում է Երևանի կենդանաբանական այգին։ Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում կար միայն 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ, որոնք ձեռք էին բերվել Երևանում անցկացվող 12-րդ պետական կենդանաբանական ցուցահանդեսում։
1954 թվականին այգին ուներ 4 բաժին՝ սմբակավորների, գիշատիչների, թռչունների և սողունների։ 1980 թվականին Երևանի կենդանաբանական այգին արդեն ուներ 350 տեսակի կենդանի, սակայն 1990 թվականների սկզբներին այն նվազել է 90%-ով[2]։
Կենդանիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս կենդանաբանական այգում գտնվում է մոտ 2049 տեսակի կենդանի և 2749 անհատ կենդանի։ Հարավային Կովկասը և Հայաստանը ներկայացնող տեսակներ ներառում են սիրիական արջեր, բեզոարյան այծեր, հայկական մուֆլոնը և այլն։ Այլ տեղերից բերված կենդանիներից են աֆրիկյան առյուծները, վագրերը (բենգալյան և սիբիրյան ենթատեսակներ) և այլն։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Հայաստանը կենսաբազմազանության թեժ կետ է, վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) վարձակալել և տնօրինել է Խոսրովի արգելոցի հարևանությամբ մոտ 839 հեկտար կառավարումը, որը մինչև վերջերս պաշտպանված չէր և վտանգված էր ապօրինի ծառահատումներից և գերարածեցումից։ Երևանի կենդանաբանական այգին համագործակցում է FPWC-ի հետ` այս տարածքները վայրի բնության վերականգնման և վայրի կենսական նշանակություն ունեցող վայրերի վերականգնման համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդհանուր տեսարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2023-06-11 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երևանի կենդանաբանական այգի» հոդվածին։ |
| ||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |