Ռոսիա Մոլ
Տեսակ | առևտրի կենտրոն |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Վայր | փոքր կենտրոն |
Հարկեր | 7 |
Ստորգետնյա հարկեր | եռահարկ ավտոկայանատեղի |
Մակերես | 20000 մ² |
Բացված | մարտի 5, 2016 |
Արժեք | _ |
Ռոսիա Մոլ, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոն Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Տիգրան Մեծի պողոտայում։ Բացվել է 2016 թվականի մարտի 5-ին[1]։ Կառուցվել է «Սիլ Կապիտալ» ՍՊԸ-ի կողմից։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առևտրի կենտրոնն ունի 5 մուտք` Տիգրան Մեծի պողոտայից (3), Խորենացու փողոցից, անմիջական մուտք Երևանի մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ կայարանից։ Կառույցը գտնվում է փոքր կենտրոնում, ունի 7 հարկ և զբաղեցնում է 20000 քմ առևտրային տարածք։ Այն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, անվտանգության և հակահրդեհային համակարգերով։ Ֆինանսավորումը իրականացվել է հիմնականում միջազգային ֆինանսական կառույցների վարկային ծրագրերից, ինչպես նաև Սուքիասյան ընտանիքի անձնական միջոցներից[2]։ Մոլում կան երկկողմանի ավտոկայանատեղիներ՝ Տիգրան Մեծի պողոտայում և Խորենացու փողոցում։
2021 թվականից Ռոսիա մոլին կից մեկնարկել է A դասի գերժամանակակից բիզնես կենտրոնի կառուցումը, որի տարածքը կազմում է 14000 քմ։ Բիզնես կենտոնը ամբողջությամբ շահագործման է հանձնվելու 2024 թվականին։
- Մոլում գործում են`
- Մանկական համալիր` Play Space
- Foodetory
- Nav Coffeeshop
- Carrefour
- OVS
- Terranova
- LC Waikiki
- VLV centre
- Miniso
- Zarina
- Kari
- Uno Shoes
- Ankasa
- Bookinist
- Mary Parfume
- Mobile Centre
- Real Store
- Karkatan
- Black Style
- Vernissage
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Նախագահն այցելել է Երևանի մետրոպոլիտեն, ապա ներկա է գտնվել «Ռոսիա Մոլ» կենտրոնի բացմանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Նախկին «Ռոսիա» կինոթատրոնի հարևանությամբ բացված «Ռոսիա մոլ»-ը 350 նոր աշխատատեղ է ստեղծել