Միջին Արևելքի արվեստի թանգարան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միջին Արևելքի արվեստի թանգարան
Near East Museum, Yerevan 1.JPG
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՑարսկայա փողոց
Հիմնադրված է1993
ՏնօրենԶառա Մոկացյան
Կոորդինատներ: 40°10′44″ հս․ լ. 44°30′52″ ավ. ե. / 40.17889° հս․. լ. 44.51444° ավ. ե. / 40.17889; 44.51444

Միջին Արևելքի արվեստի թանգարան (անգլ.՝ Near East Museum, Yerevan), սփյուռքահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի նվիրած հավաքածուի հիման վրա ստեղծված թանգարան Երևանում:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում գործող թանգարանում ներկայացված են հողարվեստի ուղղության հիմնադիր, նկարիչ, գորգանկարիչ Մարկոս Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները և նրա՝ 1993 թվականին Հայաստանին նվիրաբերված հավաքածուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի 3 ցուցասրահներ, որտեղ ներկայացված են Մարկոս Գրիգորյանի՝ պարսկական, հայկական, եվրոպական կիրառական արվեստի նմուշներ, գեղանկարներ, գորգեր, հողանկարներ, մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչև 20-րդ դարն ընդգրկող արվեստի շուրջ 2500 ցուցանմուշներ, գերակշռում են Իրանի տարբեր նահանգների մշակութային արժեքներ, զրահադաշտական պաշտամունքային առարկաներ, Էլամի խեցեղենի, վաղ բրոնզի դարի խեցեղենի, իսլամական միջնադարյան արվեստի բացառիկ նմուշներ, պարսկական և հայկական հնագիտական իրեր, միջնադարյան ձեռագրեր, իրանական մանրանկարչություն, ուշ միջնադարյան ղաջարական կերպարվեստի նմուշներ, ազգագրական իրեր։

Մարկոս Գրիգորյանը հավաքածուի զգալի մասը ձեռք է բերել Իրանում ապրելու տարիներին և 1993 թվականին այն տեղափոխել է Հայաստան[1][2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Earth Works, Grigorian, 1989, New York.
  • The Contemporary Armenian Carpet, Near East Museum, 1999

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]