Կոմիտասի պողոտա (Երևան)
Jump to navigation
Jump to search
Կոմիտասի պողոտա
| |
---|---|
Համայնք(ներ) | Արաբկիր վարչական շրջան |
Սկիզբ | Հակոբ Հակոբյան փողոց |
Ավարտ | «Լամբադա» կամուրջ-Ազատության պողոտա խաչմերուկ |
Երկարություն | 3000 մ |
Լայնություն | մ |
Հիմնված է | 1938 |
Ստացել է անունը | |
Կոմիտասի դիմաքանդակը համանուն պողոտայում
|
Կոմիտասի պողոտա, պողոտա Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմիտասի պողոտան բացվել է 1938 թվականին։ Ունի 3 կիլոմետր երկարություն։ Սկսվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին կից՝ Հակոբ Հակոբյան փողոցում և ձգվում մինչև «Լամբադա» ուղեանցի և Ազատության պողոտայի հատման տրանսպորտային հանգույցը։
Պողոտայում կան բազմաթիվ բնակելի շինություններ, խանութներ, դպրոցներ, ռեստորաններ, և այլն[1]։
Նշանակալի օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն
- ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ հողային պետական տեսչություն
- ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
- ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ
- ՀՀ ԷՆ շուկայի վերահսկողության պետական տեսչություն
- ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն