Հայաստանի Հանրապետության կառավարական տուն
![]() | |
Տեսակ | պաշտոնական նստավայր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Փողոց | Հանրապետության հրապարակ |
Սեփականատեր | Հայաստանի Կառավարություն |
Բնակիչ | Հայաստանի վարչապետ |
Հիմնադրված է | 1929 |
Ճարտարապետ | Ալեքսանդր Թամանյան |
Իրադարձություններ | պատրաստման կամ շինարարության սկիզբ |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Հայաստանի Հանրապետության կառավարական տուն կամ Կառավարության շենք № 1, գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Հայաստանի Հանրապետության հրապարակում։ Նախագծել է ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը 1926-1928 թվականներին, ով այս աշխատանքի համար 1942 թվականին արժանացել է Խորհրդային Պետական մրցանակի։
Շինարարությունը սկսել և ավարտին է հասցրել հեղինակի որդին՝ Գևորգ Թամանյանը 1952 թվականին[1]։
Այն Հայաստանի վարչապետի պաշտոնական նստավայրն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի Հանրապետության կառավարական տան ներկայիս շենքի հյուսիս-արևմտյան հատվածն, ի սկզբանե, մտահղացվել և կառուցվել է որպես Հայ ժողովրդական կոմիսարիատի առանձին շենք, որի շինարարությունն ավարտվել է 1929 թվականին։
1932-1936 թվականներին նույն տեղում նախագծվել է Կառավարության շենքին կից մի ամբողջ թաղամասի համալիրը, որը ներդաշնակորեն ներառում էր Հայ ժողովրդական կոմիսարիատի շենքը։ Ըստ այդ գծագրի՝ անկանոն հնգանկյունաձև պարագծով շենքի կենտրոնական մասում (ներքին բակում) պետք է բարձրացվեր ավելի բարձր գլանաձև ծավալ, որպեսզի ծառայեր որպես համալիրի տարբեր մասերը կապող ճեմասրահ։ Քաղաքաշինության տեսանկյունից այն Ժողովրդական տան (Օպերայի) հետ միասին ի սկզբանե նախատեսվում էր դառնալ նախագծվող Հյուսիսային պողոտայի առանցքը։ Այնուամենայնիվ, 1941 թվականին շինարարությունը դադարեցվել է, և համալիրի հյուսիսային և արևելյան հատվածների գծագրերն այդպես էլ կյանքի չեն կոչվել։
Ճարտարապետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառավարության տան շենքը նախագծել է հայ ճարտարապետ Ալ․ Թամանյանը, բայց շինարարությունը սկսել և ավարտել է նրա որդին՝ ճարտարապետ Գևորգ Թամանյանը։ Նա կատարել է որոշակի փոփոխություններ․ հանել է կենտրոնական բարձրադիր հատվածը և արևելյան կողմում ավելացրել նիստերի ընդարձակ դահլիճը։
Շենքի հորինվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառավարական տունն առաջինն էր, որը կառուցվել է Ալեքսանդր Թամանյանի՝ 1924 թվականի Երևանի կառուցապատման և զարգացման 1-ին գլխավոր հատակագծով նախատեսված կենտրոնական օվալաձև հրապարակում և որին համապատասխան էլ պայմանավորվել են հետագայում կառուցված շենքերի բարձրությունը, հորիզոնական ճեղքերը, մասշտաբը, ռիթմիկ նախշը և ոճական առանձնահատկությունները։
Շենքի ողջ հատակագծի հիմքում ընկած սկզբունքը բավականին պարզ է. ֆունկցիոնալ տեսանկյունից այն հիմնված է նպատակահարմարության վրա. կենտրոնական առանցքային միջանցքների երկու կողմերում աշխատասենյակներն են՝ նիստերի մեծ և փոքր դահլիճները, ճեմասրահների և նախասրահների հետ ներդաշնակ։ Ճակատային մասերի դիզայնը տարբեր է՝ քաղաքաշինական նկատառումներով նրանց վերապահված դերին համապատասխան։ Հրապարակին նայող կորաձև գլխավոր ճակատը մշակված է 5 կամարների ռիթմիկ նախշով, որոնք հենվում են մոնումենտալ հաստափոր սյունափնջերի վրա, որոնց վրայով անցնում է բաց սյունասրահի գոտին։ Հյուսիսային կողմից այն հարում է ուղղանկյուն ռոտոնդայով պսակված աշտարակին։ Հրապարակի հարակից փողոցներում շենքի ճակատային առջևի մասերի ձևավորումն ավելի պարզ է և զուսպ։ Աստիճանական և հարթ անկյունային անցումների շնորհիվ կառուցվածքի ամբողջ դիզայնը ընկալվում է որպես ներդաշնակ ամբողջականություն։ Հեղինակն դեկորատիվ մշակումներում օգտագործել է հայկական միջնադարյան ճարտարապետության (Տեկոր, Դվին) և մոնումենտալ քանդակագործության տարրեր։
Շենքը կառուցված է վարդագույն ֆելզիտային տուֆով՝ հենված բազալտից պատրաստված գետնախարիսխի վրա։
1942 թվականին Ալեքսանդր Թամանյանը Հայաստանի Կառավարության շենքի նախագծման համար արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, իսկ Երևանի Հանրապետության հրապարակի համալիրի հեղինակները 1970 թվականին արժանացել են ՀԽՍՀ Պետական մրցանակների։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
![]() |
![]() |
![]() |
Երևանի գլխավոր հատակագիծ հեղինակ՝ Ալեքսանդր Թամանյան, 1932 թվական |
Երևանի Հանրապետության հրապարակ, աջից՝ Կառավարության շենք | Երևանի Հանրապետության հրապարակ և Կառավարության շենք | Լենինի արձանը և Կառավարության շենքը, 1978 թվականի խորհրդային նամականիշ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ LLC Helix Consulting։ «Tour of the Building - Government Building History - The Government of Armenia»։ www.gov.am (անգլերեն)։ Վերցված է 2022-03-28