Jump to content

Նորք-Մարաշ (վարչական շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորք-Մարաշ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակԵրևանի վարչական բաժանում
Մտնում էԵրևան
Վարչական շրջանի ղեկավարՄիքայել Օհանյան
Հիմնական լեզուհայերեն
Բնակչություն11 900 մարդ (2015)[1]
Տարածք4,6 կմ²
Հիմնադրված է1996 թ.
Ժամային գոտիUTC+4
yerevan.am/en/districts/nork-marash/

Նորք-Մարաշ, Երևանի վարչական շրջաններից մեկը։ Տեղակայված է Կենտրոն վարչական շրջանից արևելք։ Բնակչությունը՝ 11 900 մարդ (2015)[1]։

Նորք-Մարաշ վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Էրեբունի, Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների հետ[2]։

Վարչական շրջանը ձևավորվել է 1996 թվականին Նորք և Նոր Մարաշ թաղամասերի միաձուլման հետևանքով։ Անվանումը ծագել է Երևանի Նորք թաղամասի և Թուրքիայում հայկական հնագույն Մարաշ բնակավայրի անուններից։

Նորքի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորքի տարածքում դեռևս 20-րդ դարի սկզբին պահպանված էին նախաուրարտական կամ ուրարտական շրջանի բերդի փլատակներ՝ Ադվեսաձորի եւ Ըերդաձորի մեջ։ Պահպանվել էին նաև կավի թրծոցներ, որտեղ ստեղծվում էին կավե կաթսաներ։ Նորքի հին բնակչությունը զբաղվել է կավի թրծմամբ ու դրա պատճառով թուրքալեզու իշխանները գյուղը կոչել են Չյոլմեկջի՝ այսինքն կավագործների բնակավայր։ Նորքը զրկվել է իր հին բնակչությունից Շահ Աբբասի կողմից 1605 թվականին իրականացված բռնագաղթի ժամանակ։ Բռնագաղթին այս տարածքում խուսափել են միայն Քանաքեռ ու Փարաքար գյուղերը։ Հետագա բնակչությունը սերունդներն են եղել հին Նախիջևանի Նորս գյուղից այստեղ ներգաղթած 7 ընտանիքների, ովքեր իրենց հետ ներմուծել են նաև բնակավայրի անվանումը, որն իր հերթին հնչյունափոխել է իր վերջին ս-ն ք-ի[3]։

Պարսկական տիպապետության տակից դուրս գալուց հետո ու Ռուսական կայսրության մաս կազմելուց հետո Նորքը մաս է կազմել Երևանի օկրուգի, սակայն բնակիչների խնդրանքով 1837 թվականի մայիսի 22-ին միացվել է Երևան քաղաքին որպես առանձին թաղամաս։ Պատճառը նրանում էր, որ գյուղը տնտեսապես կապված է եղել քաղաքին, իսկ բնակիչները դժվարացել են գավառի գյուղացիների վրա դրված պարտականությունները, ծառայություններն իրականացնել ու հատուցել բոլոր տուրքերը[3]։

Նորքում կառուցված են եղել մի շարք եկեղեցիներ՝ Մառինոսի Սբ. Աստվածածին, Սբ. Ստեփանոս, երկու Ծիրանավոր Սբ. Աստվածածին եկեղեցիներ, Սբ. Սարգիս և Զուդրի Սբ. Հակոբ, որոնցից 20-րդ դարի սկզբին կանգուն էր միայն Մառինոսի Սուրբ Աստվածածինը։ Վերջինիս կառուցման թիվը հայտնի չէ։ Հայտնի է, որ այն հիմնովին ավերվել է 1679 թվականի երկրաշարժի ընթացքում։ Ըստ Կարո Ղաֆադարյանի՝ մինչ երկրաշարժը այն իրենից ներկայացրել է չափսերով մեծ եկեղեցի։ Գտնվել է երևանցի անվանի ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու մոտ։ 1900-ականների սկզբներին Տեր-Ավետիքյանցների հանգանակությամբ եկեղեցին վերակառուցվել է։ 1930-ականներին մասնակի պայթեցվել է՝ Խորհրդային տարածքում այլ կրոնական կառույցների ոչնչացման հետ զուգահեռ։ 1990-ին կրկին սկսվում է վերակառուցումը, ու եկեղեցին վերաբացվել է 1995-ին[3]։

Փողոցներ և հայտնի վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական փողոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորք-Մարաշի համայնապատկերը Երևանի Կասկադ համալիրից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.armstat.am/file/article/bnakch_01.07.2015.pdfNational Statistical Service.
  2. Տեղեկություն Նորք-Մարաշ վարչական շրջանի մասին Երևանի քաղաքապետարանի կայքէջում
  3. 3,0 3,1 3,2 Շահազիզ, Երվանդ (2003). Հին Երևանը. Երևան: Մուղնի. ISBN 99941-33-01-2.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]