Հայտնի է միջնադարյան բերդով, Ս․ Խաչ կամ Գյուտի վանքով, Ս․ Երրորդություն եկեղեցով։ Ս․ Խաչ վանքը (այժմ՝ ավերակ), համաձայն մուտքի բարավորի արձանագրության, 1251-ին կառուցել է տվել Պռոշյանների Լիանոս իշխանը (դրա համար վանքը կոչվել է նաև Լիանոսի վանք)։ Գյուղի հարավ–արևմտյան կողմում պահպանվել է Ս․ Երրորդություն կիսավեր եկեղեցին (հիմնական վերանորոգման է ենթարկվել 1654-ին)։ Այն քառամույթ եռանավ բազիլիկ է, յոթանիստ աբսիդով և արևելյան զույգ ավանդատներով։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հյուսիսից։ Արևմտյան մուտքի առջև դրված է XIII դ․ կեսերի գեղաքանդակ մեծ խաչքար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 384)։